Posted in Մայրենի

«Իմ տերյանական ժողովածուն»

ԱՇՆԱՆ

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,

Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,

Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,

Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի

Տերևները հողմավար,

Դյութանքը քո մեղմ խոսքի,

Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,

Վհատությանն իմ խոնարհ,

Ե՛վ թփերը դողդոջուն,

Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի

Իմ սրտի երգն է կարծես,

Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,

Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Այս բանաստեղծությունը աշնան մասին է , Տերյանը աշուն շատ է սիրում և անգամ՝  անձրևրը , դեղնած տերևները , մշուշը ։ Աշնան երգը կարծես  իր   երգը լինի, և չգիտի ինչպես գովաբանի։Ես աշուն շատ եմ սիրում։

ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Ես սիրեցի այս բանաստեղծությունը շատ ։Նա շատ էր ուզում, որ մեր երկիրը պայծառ լինի, ու Արարատը նորից մերը լինի։

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,

Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,

Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,

Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.

—Կարծես թե մեկը ինձ է երազում,

Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

1908

Այս բանաստեղծությունը  գարնան  գալու մասին է , նոր կյանքի և նոր սիրո մասին ։

Ես սիրեցի այս բանաստեղծությունը,   քանի որ  գարունը սիրուն է, թռչունները գալիս են , ծաղիկները բացվում են, և արևը պայծառ շողում է։

Երեկո

 

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.

Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,

Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,

Կըմեռնեն երազները բոլոր —

Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ

Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —

Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.

Անունըդ թող փարոս լինի ինձ

Սուտ կյանքի և դառը մահու դեմ.

Այս բանաստեծծությունը Տերյանի սիրած աղջկա մասին է, ով  իր մոտ  չէ։ Սիրում եմ ես բանասետղծությունը ,քանի որ այս բառերով  երգ կա, և ես շատ եմ լսել։

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև

Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ

Անձրև՜ ու անձրև …

Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ

Անհանգստություն…

Սպասիր, լսիր, ես չեմ կամենում

Անցած լույսերից, անցած հույզերից

Տառապել կրկին.

Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից

Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,

Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,

Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր

Կյանքի մշուշում…

Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —

Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…

Ես ցուրտ մշուշում.

Իմ հոգու համար չկա արշալույս —

Անձրև՜ է, աշո՜ւն…

1906

Սա ընտրել եմ, քանի որ անձրև շատ եմ սիրում, շատերը ասում են, որ անձրևի ժամանակ տխուր է, բայց ես չեմ տխրում։ Վահան Տերյանը, կարծում եմ, տխրում է։

Author:

Ես Արամն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 6-2 դասարանում։ Սիրում եմ իմ դպրոցը և ուրախ եմ, որ սովորում եմ այստեղ և ծանոթացել եմ հիանալի մարդկանց հետ։ Սիրում եմ Չապլինին, Չերչիլին, Նապոլեոնին, Նիկոլ Փաշինյանին, Միքայել Պողոսյանին, Արամ Խաչատրյանին, Շոստակովիչին, Մոցարտին,Երվանդ Քոչարին, Թումանյանին և այլ մեծերի։ Ազատ ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել և նկարել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s