Posted in Գրականություն 10, նախագծեր

Ընտանեկան չարենցապատումների ֆլեշմոբ

Տասը ամենակարևոր ու տպավորիչ փաստերը, որոնք պետք է իմանալ Չարենցի մասին:

 

  1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են,նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է։
  2. Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին,հնչյունային և տեղաշարժային փոփոխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:
  3. Երբ իր անվան մասին խոսում են, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց,Եղիշե Չարենց: Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ՙԵս իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել՚՚:
    Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված։
  4. Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:
  5. Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն կար մեկը, որի հանդեպ մեծ բանաստեղծն իսկապես խորը և մնայուն զգացմունք է ունեցել, և որին նա այդպես էլ չմոռացավ մինչ իր կյանքի ողբերգական ավարտը: Այդ անձնավորությունը Արփենիկն էր՝ Չարենցի առաջին կինը:
  6. Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյանծնվել է 1897թմարտի 13-ինԿարսումԵրկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էրորովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիրորտեղ նշված էրոր նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում
  7. Եղիշե Չարենցը երկու անգամ է ամուսնացել։ Արփենիկին և Իզաբելլային նա տարբեր կերպ էր վերաբերվում` մեկին սիրում էր տղամարդու, մյուսին` հոր պես։
  8. Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ՙԵս իմհոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել՚՚:
    Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված,
  9. Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:- Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,- զայրացավ հայրը: – Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապարհին ասաց. -Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:
  10. 1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Չարենցը 1915թ. ստեղծված հայկական կամավորական առաջին ջոկատներում մասնակցում է մի շարք մարտական գործողությունների:

 

Author:

Ես Արամն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 8-2 դասարանում։ Սիրում եմ իմ դպրոցը և ուրախ եմ, որ սովորում եմ այստեղ և ծանոթացել եմ հիանալի մարդկանց հետ։ Սիրում եմ Չապլինին, Չերչիլին, Նապոլեոնին, Նիկոլ Փաշինյանին, Միքայել Պողոսյանին, Արամ Խաչատրյանին, Շոստակովիչին, Մոցարտին,Երվանդ Քոչարին, Թումանյանին և այլ մեծերի։ Ազատ ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել,կարդալ և նկարել։

Leave a comment