Posted in Հանրահաշիվ 10

Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները

 Վարժություն 286
ա) F(x)=1/sinx
sinx≠0
(πk; π+πk)
k∊z
բ) F(x)=1/1-sinx
1-sinx≠0
sinx≠1
(π/2+2πk; 5π/2+2πk)
k∊z
գ) F(x)=2/cosx
cosx≠0
(-π/2+πk; π/2+πk)
k∊z

Read more: Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները

Վարժություն ․287
ա) F(x)=5√sinx
sinx ≥ 0
[2πk; π+2πk]
k∊z
բ) F(x)=√-cosx+3
-cosx ≥ 0
cosx ≤ 0
[π/2+2πk; 3π/2+2πk]
k∊z

Վարժություն 288
ա) sin(-15°), sin15°, sin75°
բ) cos145°, cos75°, cos22°
գ) cos7π/5, cos(-π/9), cos(-π/13)
դ) sinπ/5, sin4π/3, sin5π/3

Վարժություն 289
ա) y=sin(x-π/3)
ymax=1
xmax=5π/6+2πk
x-π/3=π/2
x=π/2+π/3
x=3π+2π/6
x=5π/6
k∊z

ymin=-1
xmin=-π/6+2πk
x-π/3=-π/2
x=-π/2+π/3
x=-3π+2π/6
x=-π/6
k∊z

բ)F(x)=cos2x
ymax=1
xmax=πk
2x=2πk
x=πk
k∊z

ymin=-1
2x=π
x=π/2
xmin=π/2+2πk
k∊z

Վարժություն 290
ա) y=sinx-1
ymax=0
ymin=-2
բ) y=cosx+1
ymax=2
ymin=0
գ) y=2-3cosx
ymax=2-3(-1)=5
ymin=2-3*1=-1
դ) y=4+5sinx
ymax=4+5*1=9
ymin=4+5(-1)=-1

Posted in Պատմություն 10

Ապրիլի 29-մայիսի 3

Թեման՝ Կիլիկյան Հայաստանը․
ա/ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
բ/ Հայոց թագավորության վերականգնումը
գ/ Կիլիկյան հայկական թագավորությունը 13-14-րդ դարերում
դ/ Կիլիկյան Հայաստանի պետական կարգը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 174-190, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։

Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցնում է Ռուբենի եղբայր Լևոն Բ-ին (1187-1219թթ․)։ Նրա կառավարման առաջին շրջանում ստեղծված միջազգային իրավիճակը բարենպաստ էր Կիլիկիայի համար։ Միրիոկեֆալոնի ճակատամարտից հետո Բյուզանդիան մեկընդմիշտ հրաժարվել է Կիլիկիայից։ Իկոնայի սուլթանությունը պատրաստվում էր խաչակրաց երրորդ արշավանքին։ Երուսաղեմը մահմեդականներից հետ գրավելու համար 1189թ․ սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը։ Լևոն Բ-ն կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ։ Լևոնը խոստացավ օգնել խաչակիրներին, իսկ դրա դիմաց կայսրը համաձայնեց նրան ճանաչել Կիլիկիայի թագավոր։ Սակայն Կիլիկիայի գետերից մեկում խեղդվելու պատճառով Լևոնի թագադրությունը հետաձգվեց։
Արդեն XII դարի վերջին, Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենաուժեղ քրիստոնյա երկիրն էր։ Արտաքին թշնամիների դեմ տարած հաղթանակները և երկրի սահմանների ընդարձակումն ու ամրապնդումը բարձրացրին Լևոն Բ-ի հեղինակությունը։
Եգիպտոսի հզորացումից և Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր։ Նրանց օգնելու գործում Արևմտյան Եվրոպան հույսեր էր կապում նաև Կիլիկյան Հայաստանի հետ։ Հաշվի առնելով այս ամենը՝ Լևոնը շարունակեց քայլերն արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։ Բանակցություններ սկսեց Հռոմի պապի և Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI-ի հետ։ Այս անգամ ամեն ինչ հաջողվեց։ 1197թ․ Հենրիխ VI-ը պատվիրակության միջոցով թագ ուղարկեց Լևոնին։ Նաև նրան թագ էին ուղարկել Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը։ Լևոնի թագադրության հարցով շահագրգռված էր նաև պապականությունը, որը փորձում էր Հայոց եկեղեցին ենթարկել հռոմեական կաթոլիկ եկեղեցուն։ Լևոնի համար Հայոց թագավորության վերականգնման խնդիրը այնքան կարևոր էր, որ նա պատրաստ էր կատարել Հռոմի պապի պահանջները։ Սակայն, հայկական եկեղեցին ոչ մի զիջում չարեց կաթոլիկ եկեղեցուն։
Լևոն Բ-ը մեծ հանդիսավորությամբ հայոց թագավոր օծվեց 1198թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի մայր տաճարում։ Նրան թագավոր օծեց Գրիգոր Զ Ապիրատը։
2․ Քաղաքական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Մերձավոր Արևելքում 13-րդ դարի կեսերին։ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը։

Read more: Ապրիլի 29-մայիսի 3

XIIIդ․ կեսերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան քաղաքական նոր փոփոխություններ, որոնք կապված էին մոնղոլական արշավանքների և Եգիպտոսում մամլուքների իշխանության հաստատման հետ։ Մոնղոլական արշավանքները նոր խնդիրներ դրեցին նաև հայկական պետության առջև։ Գրավելով Այսրկովկասը և Հայաստանը՝ մոնղոլական հորդաները մտան Փոքր Ասիա։ 1243թ․ Չմանկատուկի ճակատամարտում նրանք ծանր պարտության մատնեցին Իկոնիայի սուլթանությանը։ Կոստանդին թագավորահայրը մեկնեց մոնղոլների հրամանատար Բաչուի մոտ և առաջարկեց դաշինք կնքել։ Մոնղոլներն ընդունեցին այդ առաջարկը՝ պայմանով, որ հայոց թագավորն անձամբ մեկնի մոնղոլների մայրաքաղաք Կարակորում։
Իր այցը Մոնղոլիա նախապատրաստելու նպատակով Հեթումն իր եղբայր Սմբատ Գունդստամբլին ուղարկեց Կարակորում։ Մոնղոլները համաձայնեցին պահպանելու Կիլիկյան Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Հայերի բարեկամությունը շահելու համար նրանք խոստացան վերադարձնել այն տարածքները, որոնք մահմեդականները խլել էին Կիլիկիայից։ Մոնղոլները մասնավորապես պարտավորվեցին ռազմական օգնություն ցույց տալ Կիլիկիային Իկոնայի սելջուկների հարձակումների ժամանակ։
Հայ-մոնղոլական դաշինքը երկու կողմերին էլ ձեռնտու էր։ Մոնղոլները ծրագրել էին գրավել Ասորիքը և Պաղեստինը, ուստի վստահելի դաշնակցի կարիք ունեին։ Այդպիսին կարող էր լինել քրիստոնյա Կիլիկյան Հայաստանը։ Հայ-մոնղոլական դաշինքը հաստատելու համար Հեթում I-ը 1254թ․ գարնանը մեկնեց Կարակորում։ Նույն տարվա աշնանը Հեթումը և Մանգու մեծ խանը հաստատեցին հայ մոնղոլական դաշինքը։ Երկու կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ։ Նաև հայոց եկեղեցիներն ու վանքերն ազատվում էին հարկերից։ Այսպես հայոց թագավորը ձգտում էր ստեղծել քրիստոնեա-մոնղոլական դաշինք ընդդեմ մահմեդականների։ 
3․ Համառոտ նկարագրե՛ք Կիլիկյան Հայաստանի պետական կարգը
/բլոգային աշխատանք/․

Կիլիկյան Հայաստան

ԿԻլիկիայի աշխարհագրությունը հնում և այսօր:Կլիկիան որպես Թուրքիայի տարածք:

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։Կիլիկիան վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, խեթերով, հուրիներով, հույներով, ասորիներով և սեմական այլ ժողովուրդներով։ Այս ժողովուրդներին, առաջին հերթին՝ հույներին է վերագրվում Կիլիկիայի բաժանումը երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։Հայտնի քաղաքներից էին Տարսոնը, Ադանան, Զեյթունը, Սիսը, Այասը։ Վերջինս գտնվում էր Սարոս գետի երկու ափերին՝ համանուն Այասի ծոցում։ Կիլիկիայի թագավորության գոյության դարաշրջանում և դրանից հետո այն կոչվում էր Հայկական ծոց (այժմ՝ Իսքենդերունի)։ Այժմ Ադանա քաղաքը Թուրքիայի խոշորագույն քաղաքներից է, թվով չորրորդը՝ Ստամբուլից (հունարեն՝ Κωνσταντινούπολις, Կոնստանդինուպոլիս), մայրաքաղաք Անկարայից (հունարեն՝ Άγκυρα, նախկին Անգորա) և Իզմիրից հետո (հունարեն՝ Σμύρνη, Զմյուռնիա)։ Արևմտյան հատվածում Անթալիայի ծովածոցն է՝ համանուն նավահանգստով, իսկ արևելքում՝ Իսքենդերուն ռազմական նավահանգիստը (հունարեն՝ Αλεξανδρέττα, Ալեքսանդրետտա)։ Թուրքիայի կազմի մեջ է մտնում նաև հնագույն քաղաքներից Անտիոքը հուն․՝ Ἀντιόχεια, ասորերեն՝ ܐܢܛܝܘܟܝܐ), որն այժմ վերանվանվել է Անթաքյա (թուրք.՝ Antakya), որը Սիրիայից, Ալեքսանդրետի շրջանի հետ 1923 թվականին Ֆրանսիան բռնակցել էր Թուրքիային։

Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում

Անիի Բագրատունյաց թագավորու­թյան անկումից (1045) մի քանի տասնա­մյակ անց հայ ժողովուրդը նոր պետակա­նություն է կերտել Փոքր Ասիայի հարավ-արևելքում’ Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան մեր­ձափնյա երկրամասում’ Կիլիկիայում: Պե­տությունն ապրել է զարգացման երկու փուլ’ Մեծ իշխանապետության (1080-1198) և թագավորւթյան (1198-1375):Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Կիլիկիայի Բնակլիմայական պայմաններով բաժանվում է երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։«Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմ, ֆաչեկ կամ հունարեն կալիս, կալիկա ― «քարքարոտ» բառերից։ Հայերի մոտ Կիլիկիան հայտնի է եղել Սիսուան անունով:X դ-ում Կիլիկիայում հայ բնակչու­թյունն այնքան է ստվարացել, որ Հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973-992) այնտեղ ստեղծել է հայկական նոր եպիսկոպոսություններ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուգանդական կայսրությունը Մանազկերտի ճակատամարտում (1071) պարտություն է կրել սելջուկ թուրքերից: 1042-80-ին Դաշտային Կիլիկիայի կառա­վարիչը կայսրության նշանակած Վասպուրականի իշխաններից Ապլղարիպ Արծրունին էր: XI դ-ի 2-րդ կեսին Լամբրոն բերդաքաղաքին ու շրջակա տարածքին տիրել է Ապլղարիպի փեսան’ գանձակեցի իշխան Օշինը, Պապեռոն բերդաքաղա­քին ու շրջակայքին’ Նաթանայելյանները (Նատալինյաններ), Քարուտ Կիլիկիային’ իշխան Խաչատուրը, Կիլիկիայի արևեյան շրջաններին’ Փիլարտոս Վարաժնունին: Վերջինիս իշխանության փլատակների վրա ձևավորվել է Գող Վասիլի (Կամսարականների իշխանատոհմից) իշխանու­թյունը (գոյատևել է մինչև 1112-ը): Են­թադրվում է, որ «Գող» մականունը նա ստացել է ռազմական հաջող գործողություննե­րում խորամանկության համար: XII դ. սկզբին հայկական իշխանություններից շատերը կործանվել են խաչակիր ասպետների ձեռքով:

Կիլիկյան Հայաստանի թագավորության հռչակում և ամրապնդում:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը: Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության[4]: 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին: Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։

Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն:

Posted in Էկոլոգիա 10

Հողաօգտագործում

Read more: Հողաօգտագործում

1 Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում:

Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը:Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Հողը կապող օղակ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:

Ձեր կարծիքով ինչու՞ են հողին անվանում տվյալ էկոհամակարգի հաելին:

Քանի որ հողը կապում է կենդանի և անկենդան բնությունը:Այս համակարգում ավելի կարևոր է հողի բարելավումը , շատացումը , քան ուղղակի պահպանումը կամ ճիշտ բաժանումը։ Հողը հայելին է իսկապես այս ոլորտում, որովհետև այն պարզ իր վրա ցույց է տալիս,արդյոք աշխատանքը եղել է իզուր թե արդյունավետ։ Մարդը բարելավվել է այն թե ոչ։ Հողօգտագործման հիմնական նպատակն է հենց հողի բարելավվումը։

3 Ի՞նչպես է ազդում աղտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա:

Ինչպես օդը և ջուրը հողը ենթակա է աղտոտմանը: Այն աղտոտվում է ռադիոակտիվ նյութերերից , որոնք կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում, պեստիցիդներից, որորնք քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով , նաև պարարտանյութերից, որի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:

4 Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը։

հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ: Լավ արդյունք է տալիս, օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:

Posted in Գրականություն 10

Ուրախ և տխուր հուշեր, դեպքեր Համո Սահյանի կյանքից

Read more: Ուրախ և տխուր հուշեր, դեպքեր Համո Սահյանի կյանքից

Համո Սահյանի քրոջ՝ Հասմիկ(Հայկանուշ) Գրիգորյանի հուշերը

Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում

         1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս՝ Համոյի հետևից և գնացինք դաշտ՝ սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք՝ թոնրատան ծուխը երկինք էր ելել:Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թևին գցած՝ մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած՝ իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց:
Ասին՝ դուք կերե՞լ եք, ասինք՝ չէ:
Մայրս ու հայրս լաց եղան:
Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասեց՝ Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…

      Եղբայրս շատ էր սիրում պապիս, տատիս: Մեր գերդաստանում ընդունված էր ավագությունը: Տան գլխավորին բոլորս էինք սիրում ու ենթարկվում: Մեր տանը հայրս՝ պապիցս հետո, Աստված էր, նրա ամեն մի խոսքը՝ ճշմարտություն և սրբություն:

Խչիբաբոնց ծուխը

     1991 թվականն էր: Համոն եկել էր Լոր, բայց մինչև Լոր գնալը միշտ Դարբասում կանգնում էր, գալիս իմ տուն, ժամերով նստում, մեզ հետ զրուցում…

     Ամեն անգամ Դարբասից Երևան գնալիս՝ իր ընկերներին լաց լինելով խնդրում էի, որ Համոյին լավ նայեն, որ ես հեռու եմ, ձեռս-ոտս չի հասնում… Այնքան էի լացում ու խնդրում, որ ընկերներն էլ չէին դիմանում, աչքները սրբում էին… իսկ Համոն ձեռքը դեպի սիրտն էր տանում, ասում՝ վատացավ սիրտս, Հասմիկ, հերիք է, ուզում ես հիմա ապրե՞մ, թե՝ մեռնեմ…

Համոս արդեն հիվանդ էր, միշտ փաթաթված, հազալուց,անընդհատ ծխելուց…
Վերջին անգամ, որ Լորից գալուց՝ ճամփեցի, ասեց՝ Հասմիկ, կարող է էլ չկարողանամ Լոր գալ, մեր հոր դուռը փակ չթողես, մեկ-մեկ գնա դուռը բաց արա, մեր հոր Սահակի ու Խչիբաբի /Խաչի պապի/ ականջը ձենի ա լինելու, ձեն տուր, կարոտ չթողնես…
    Ոտերիս, կռներիս զարկեցի լացս դրի, ասի՝ Համո, հաշվի՝ ինձ արդեն թաղեցիր, Խչիբաբոնց ծուխը դու ես, քվերքիդ քույրերիդ/ գլուխը մի կտրիր…
   Համոս երեսը թաքցրեց վզի շալի մեջ դուրս եկավ՝ ես էլ մինչև մեքենան շարժվելը՝ ծնկներիս տալով՝ հետևից ընկած …

Համոյից հետո

…Համոյից հետո, հաճախ եմ գնացել Լոր, բացել եմ մեր հոր տան դուռը և ամեն անգամ լաց լինելով՝ դուրս եկել: Բայց ամեն գնալուց հետո սիրտս հանգստանում է, թեթևանում, ասես Համոյի օրհնանքն եմ ստանում…
Ասում եմ՝ Տեր Աստված, հոգիս առ էլի, սիրտս մղկտում է, էլ չեմ կարողանում դիմանալ: Քսան տարի է արդեն առանց Համո գնում-գալիս եմ, էլ մեծ եմ, ես էլ չեմ կարողանում…

Հիմա էլ սարքել են, շինել, ցանկապատել, արդեն հորս ու Խչիբաբոնց հոտն ու շունչն էլ ա վերացել էդ տնից… Թանգարան են սարքել հորս տունը, էլ համ ու հոտ չկա…
Համոն ասում էր՝ Հասմիկ, ես ամաչում եմ, որ հորիցս հինգ տարի ավել եմ ապրել, ինքը 73-ում մեռավ, ես արդեն 79-նն եմ…Բա ես ի՞նչ ասեմ, Համո, տես քեզանից ինչքան ավել ապրեցի՝ 12 տարի: Ասում էր՝ Հասմիկ, դու պիտի երկար ապրես. համ մեր քույրերին ես պահել, համ էլ՝ մեր հորը, ումբուրդ /կյանքդ/ երկար է լինելու…
Ավել չեմ ուզում, գոնե մինչև Համոյիս 100-ամյակն էլ ապրեմ, նույն օրն էլ՝ գիշերը, մեռնեմ:
Համոյի վերջին խնդրանքն էլ կատարեմ, ասում էր՝ հարյուր ամյակիս, Հասմիկ, կգաս գլխիս վերև կանգնես, մեր տան շունչը զգամ…

Զայրացած ու հոմորով

Շուտանց էր, Համոն եկել էր գյուղ: Հլա էս երկիրը չէր քանդվել, մի 5-10 տարի առաջ էր:

Մի հարց ունեի ամուսնուս առաջին կնգա երեխու հետ կապված : Համոյին խնդրեցի էդ հարցով զբաղվել, գործը գլուխ բերել՝ հենց Երևան գնա:

Համոս միանգամից պայթեց, կարծեցի ախպերս գժվել ա: Ինչքան կատաղություն ուներ՝ դուրս թափեց: Ասեցի՝ Համո, ես մեղա, մի հատ էլ խփիր /խփելու մասին մի բան էլ կպատմեմ…/, բալքիմ դինջանաս:

Ասաց՝ Հասմիկ, ստեղս ես հասցրել…
Ասաց ու կոկորդը ցույց տվեց: Քոռանամ ես:

-Դու չգիտե՞ս, որ ես չեմ սիրում սրան-նրան հարցերով դիմել, բոլ ա էլի, հերիք ա…Հոգիս բերանիցս բերեցիք…

Ձենս կտրեցի, ասի՝ թող դինջանա, նոր կասեմ…Բայց Համոն չէր հանգստանում, վերջում էլ ասաց.

-Հասմիկ, քեզ մոր տեղ եմ ընդունում, բայց դու արդեն պուլերը /հացի գնդեր/ կոխ ես տալիս…
Խչիպապուն արևը վկա, էս անգամ թողնելու եմ, գլուխս առնեմ ձեզանից փախչեմ…Որ ոչ մեռնելս իմանաք, ոչ էլ՝ ապրելս…
Սիրտս կանգ առավ: Կարծեցի՝ հենց հիմա գնալու է…Մոտեցա Համոյիս գլուխը գրկեցի, ասացի՝ ուր էլ գնաս, հետիցդ գալու եմ… Քու քվոր աչքերը քեզ համար քոռանան, առանց քեզ ես ո՞նց կարամ ապրեմ…Հենա հոգիս առ էլի…Առանց Համո ախպոր ես էն աղբահորի շունն եմ…

Աչքերը լցվեցին, բայց տեսնում եմ՝ նեղացել է և հետս չէր խոսում: Առանց հաց ու ջուր կտրել, գնաց Լոր:

Ետ գալուց՝ Դարբասում կանգ առավ, երեսս պաչեց ու աչքերը ինձանից փախ-փախ անելով՝ գնաց: Արդեն նեղացած չէր, տեսա, բայց մեջքը դեռ գետնով չէր տալիս, խռով էր ցույց տալիս:

Սիրտս շատ ցավաց. ախր եղբայրս բաժանված էր, մենակ էր ապրում…ես էլ մի կողմից եմ դարդ տալիս…Խիղճս տանջեց, ասեցի՝ Համո, քվորդ իրեսը քու վետիդ տակ, ինչ ասել եմ՝ մոռացիր…

Էդ մասին էլ չխոսեցի: Երկու-երեք օր չանցած՝ էդ հարցը Համոս լուծեց, բայց զանգեց, ասեց՝ Մոսկվայում եմ: Ձմեռ էր, ցուրտ: Հազում էր արդեն:

Աչքերս մթնեցին, աշխարհը գլխիս փուլ եկավ. ասեցի՝ էս ա որ կա, Համոն մեզանից փախել ա: Համոն եթե Խչիպապի արևով երդում ա ուտում, պրծավ…Լացս դրի գլխիս.

-Համո, վետիդ /ոտք/ տակի վեղը /հող/ տառնամ, տեղ թող՝ արի…Խըչիպապի արևն եմ ասում՝ էլ քեզ բան չեմ ասի…Քուրդ մեռնի էլ՝ էն Աստուծը, քեզ նեղություն չի տա էլ…

Ե՞րբ ես գալու,- հարցրի: Լուրջ-լուրջ՝ թե՝ էլ չեմ գալու, Հասմիկ, ստեղից էլ դենն եմ գնալու…որ տեսնամ երևում եք՝ էլի եմ գնալու…

Բա ո՞նց կլինի, Համո, ասեցի՝ դու էդպես հիվանդ, ասթմադ բռնած, խզխզալի…
Ինձ կորցրի…Լեզուս լալկված, ոնց եղավ՝ լեզվիցս թռավ, ասեցի՝ Համո, մի բան կլինի, այ քըրամեռ, քեզ ասում եմ վեր կաց, տեղ թող եկ վաթանդ…

Լսեցի՝ Համոն քահ-քահ ծիծաղում է…Հասկացա, որ շուլուղ է արել:

Հիմա էլ լաց եղա՝ ուրախությունից…Համոս ծիծաղեց պրծավ, հետն էլ թե՝ այ իմ միամիտ քեր /քույր/, բա ես կարա՞մ առանց ձեզ ապրել…առանց ձեր տանջանքների…

Միշտ պատմում էր, ծիծաղում, ինձ էլ ասում ՝ Հասմիկ, մի ընկերներիս պատմիր՝ թե էն ոնց եղավ, որ ինձ հրավիրեցիր՝ հայրենիքում մեռնելու:

Հասմիկ Գրիգորյանը մահացել է 2016 թ.

Հովհաննես Այվազյանի հուշերից

Վերջին օրը

…Համո Սահյանը պառկած է՝ դեմքը պատի կողմը…
Հիվանդասենյակում են Համո Սահյանի կինը՝ Սվետլանան, քույրերը, երկու դեռահաս աղջիկ զարմուհիները, տարիների մտերիմներ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն ու իր կինը՝ Օդենան:
…Շնչարգելություն: Այրոցքը խեղդում է: Թույլ ձեռքը գնում է կրծքավանդակի աջ կողմին ու կծկվում ցավից: …Թթվածինն օգնեց: Աչքերը բացեց: Ներկաները քաջալերում էին ինձ, որ խոսեմ:
— Գիրքը համարյա վերջացրի, Վարպետ: …Երկուշաբթի կհանձնեմ հրատարակչություն:
— Հա՞, -ուրախացավ:
— «Նաիրիի» ղեկավարությունը խոստացել է շատ արագ՝ մի երկու ամսում հրատարակել Ձեր «Հատընտիրը»:
— Շատ շնորհակալ եմ, -թույլ ժպտաց: Երկու մատը վեր պարզեց ու իջեցրեց:
— Լավ նշելու ենք, -ասացի:
— Ինձ երկու օր է մնացել, – նորից վեր պարզեց զույգ մատը:
…Րոպեն մեկ, թվում է վայրկյանը մեկ՝ այրոցք: Դեմքն անընդհատ ծամածռվում է շնչափողի ցավերից…
— Չի անցնում էս այրոցքը… Սպանում է… Երկու անգամ ուժեղ դեղ սրսկեցին… Չօգնեց…
Ու վերադառնում է մեր զրույցի շարունակությանը.
— Սվետան էլ մյուս գիրքը կարդաց, վերջացրեց… Տեսա՞ր չէ, հենց էստեղ հիվանդանոցում սրբագրեց… Մերուժանը եկավ տարավ… Տեր-Գուլանյան…
Համո Սահյանը որոշել էր վերնագիրը «Վերջին լեռնանցք» դնել: Հետո իր նախավերջին օրը փոխել էր, դարձրել «Ինձ բացակա չդնեք»:
— Մանսուրյանն ավարտեց թումանյանական շարքը, -ասացի, -չորս երգ Քուչակից, չորս երգ՝ Թումանյանից, չորս երգ՝ Տերյանից, չորս երգ՝ Սահյանի՜ց:
— Հը՜մ, – ակնարկս հասկանալու նշան տվեց:
— Լավն են, չէ՞, երգերը, -հարցրեց Համո Սահյանը, – ափսոս չեմ լսել:
…Սկսեց թվարկել՝ «Արագիլ», «Ուլունք», «Ճնճղուկներ», «Կանաչ ախպեր» …
— Տիգրանն ու՞ր է, ինչու՞ չեկավ… Ասա՝ կարոտում եմ իրեն… Ասա պաշտում եմ իրեն…
Տիգրան Մանսուրյանին չէր տեսել ընդամենը մեկ շաբաթ: Նախորդ ուրբաթ միասին էինք եղել հիվանդանոցում:
— Գրքիս վերնագիրը՝ «Քարե պատարագ», – երկու բառն էլ շեշտեց հատ-հատ:
Վերջին օրերը վերնագրի վրա էր տանջվում ու ամենալավը չէր գտնում… Ահա: Վերջին ժամերին: «Քարե պատարագ»:
Մինչեւ վերջին պահը միտքը՝ պարզ: Մինչեւ վերջին պահը՝ բանաստեղծ: Մինչեւ վերջին պահը ստեղծագործության մեջ: Մինչեւ վերջին պահը՝ անտրտունջ:
…Կողքի պատշգամբից Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության հնչյունները լսեցինք… Սվետան միացրեց ռադիոն: Մանսուրյանի հնչյունները ողողեցին Համո Սահյանին:
Ժամը 20.30-ն էր: Ներս եկավ Համո Սահյանի ավագ որդին՝ Նաիրին: Ներքին տառապանքը թաքցրած, ասաց.
— Հայրիկը քնել է, հանգիստ թողեք, թող քնի: Սենյակից դուրս եկեք բոլորդ:
Վերջին անգամ ձեռքս դրի Համո Սահյանի ոտքին՝ տպավորությունս նույնն էր՝ սառչում է: Վերջին հրաժեշտի հպումն էր: Վերցրեցի Սվետայի տված՝ Համո Սահյանի վերջին տուփ ծխախոտը՝ որպես հիշատակ:
…Իմ գնալուց հետո շնչել էր եւս երեք ժամ 10 րոպե առանց գիտակցությունը կորցնելու: Բայց այլեւս չէր խոսել…:
Համո Սահյանը վախճանվեց 1993թ. հուլիսի 17-ին:

Այլ դրվագներ

Ազգային բանաստեղծ

Համո Սահյանն ասաց.
–Ավետիք Իսահակյանը մի անգամ գրողների միությունում ասել է առաջին կնոջս. «Բանաստեղծները երեք տեսակի են լինում. տիեզերական, դա ես եմ. «Դար է եկել Արարատի սեգ կատարին ու անցել»։ Համամարդկային, Վահան Տերյանն է. «Ասում եմ ես՝ մնաք բարով»։ «Ազգային…»։
Եվ Իսահակյանը բազմանշանակ լռել է։
–Ազգայի՞նը ով է բա, Վարպետ,–հարցնում է կինս։
–Ազգայինն էլ քո ամուսինն է. «Նաիրյան դալար բարդի»…
–Այդպես է ասել Իսահակյանը։ Պահ է, միտքն այդպես է եկել, այդպես է ասել պահի ազդեցության տակ,–Համո Սահյանը ամաչելով հասկացրեց, որ լուրջ չընդունեմ Իսահակյանի ասածը եւ ավելացրեց.–Ոնց թե, բա Թումանյա՛նը, բա Չարե՛նցը… Թումանյանը ազգային չէ՞ր, համամարդկային չէ՞ր, տիեզերական չէ՞ր… Թե ուզում ես իմանալ՝ Թումանյանը ե՛ւ ազգային է, ե՛ւ համամարդկային է, ե՛ւ տիեզերական. բոլորը միասին է… Պատմությունը միայն քեզ եմ ասում, ուրիշին չեմ պատմել։

Համոն ու Սերոն

Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է…
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց…
-Ինքը,- լինում է պատասխանը:

Posted in Հայոց լեզու 10

Դերբայական դարձվածով նախադասությունը վերածել բարդի

1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնք ընտանիք ու հարազատներ ունեին։

2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզի նրա արքունիքում պաշտոն ստանա։

Read more: Դերբայական դարձվածով նախադասությունը վերածել բարդի

3. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան օրվա նորություններն իմանալու։
Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ օրվա նորություններն իմանա։

4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ, երբ նրան դրեց այդ դժվարին ուղու վրա։

5. Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։
Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։

6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
Նրանք, ովքեր եկել էին բանախոսելու, ահից դողում էին։

7.Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները», նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։

Սայաթ Նովան իր սիրուհուն տարավ մեջլիս, որ հպարտանա նրա գեղեցկությամբ։

8.Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։

Խոսքը ու զրույցը հողաչափի գալուց հետո շատացավ։

9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։

Գյուղացիները արևկող էին անում, քանի որ շատ էին հոգնել ձմեռվա գիշերներից։

10. Վրանից ելնելով  Աշոտ թագավորը՝ դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։

    Posted in Հասարակագիտություն 10

    Շուկայական մրցակցություն, մենաշնորհ

    Մրցակցությունը (լատիներեն ՝ concurrere-բախվել) շուկայական տնտեսության մասնակիցների միջև պայքարն է արտադրության, առքուվաճառքի լավագույն պայմանների համար։

    Մրցակցությունը շուկայական հարաբերությունների հիմնական տարրերից մեկն է, որը հանդես է գալիս տարբեր ձևերով։

    Մրցակցությունը կարող է լինել ՝

    • միջճյուղային (տարբեր ճյուղերի արտադրողների միջև)
    • ներճյուղային (միևնույն ճյուղի արտադրողների միջև)
    • գնային
    • ոչ գնային

    Գնային մրցակցությունը ենթադրում է ապրանքների և ծառայությունների վաճառք ՝ մրցակցի գներից ցածր գներով։ Գնի իջեցումը հնարավոր է ապահովել կամ ծախքերի կրճատման, կամ շահույթի կրճատման հաշվին, ինչն իրենց կարող են թույլ տալ միայն խոշոր ֆիրմաները։

    Read more: Շուկայական մրցակցություն, մենաշնորհ

    Ոչ գնային մրցակցությունը հիմնված է ավելի բարձր որակի և հուսալիության ապրանքների արտադրման վրա ՝ շնորհիվ տեխնիկական առավելության։

    Կախված այն բանից, թե ինչ ձևով են շուկայական հարաբերություններում միմյանց հետ մրցում մրցակիցները ՝ տարբերում են կատարյալ

    Ըստ շուկայական հարաբերություններում մասնակիցների միմյանց հետ մրցելու ձևի տարբերում են ՝

    • կատարյալ մրցակցային շուկա
    • ոչ կատարյալ մրցակցային շուկա

    Ինչքան փոքր է ֆիրմայի ազդեցությունը գնի վրա, այնքան շուկան մրցակցային է։

    Կատարյալ մրցակցության դեպքում իրարից անկախ գործում են բազմաթիվ վաճառողներ և գնորդներ ՝ հավասար իրավունքներով ու հնարավորություններով։ Կատարյալ մրցակցության կարևոր հատկանիշն այն է, որ ոչ մի ֆիրմա չի կարող ազդել մանրածախ գնի վրա, քանի որ յուրաքանչյուրի բաժինը արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ աննշան է։

    XIX դարի կեսից սկսվեց արտադրության կենտրոնացման գործընթացը, ինչը հանգեցրեց մենաշնորհների (մոնոպոլիաների) առաջացմանը։

    Մենաշնորհը (հունարեն ՝ monos-միակ, poleo-վաճառել) ծագում է այն ժամանակ, երբ մեկ արտադրողը իշխող դիրք է ձեռք բերում շուկայում և վերահսկում է տվյալ ապրանքի շուկան։ Մենաշնորհի նպատակը գերշահույթի ստացումն է ՝ գնի կամ արտադրության ծավալի վերահսկողության միջոցով, իսկ նպատակին հասնելու միջոցը գինն է։ Մենաշնորհի առաջացումը հանգեցնում է ոչ կատարյալ մրցակցության։ Մոնոպոլիաները ձևավորվում են մի քանի ֆիրմաների միավորման ճանապարհով և ձեռք են բերում որոշակի կազմակերպական ձևեր ՝

    • կարտել
    • սինդիկատ
    • տրեստ
    • կոնգլոմրատ

    Կարտելը թողարկվող արտադրանքի քանակի և իրացման շուկաների բաժամնամ մասին համաձայնություն է։

    Սինդիկատը արտադրանքի համատեղ իրացման նպատակով ձևավորված միավորումն է։

    Տրեստը մենատիրություն է, որտեղ միավորվում են և՛ սեփականությունը, և՛ արտադրությունը, և՛ արտադրանքի իրացումը։

    Կոնգլոմերատը հիմնված է խոշոր կորպորացիաների ՝ այն ոլորտները ներթափանցելու վրա, որոնց հետ նրանք ո՛չ տեխնոլոգիական, ո՛չ արտադրական կապ չունեն։

    Ոչ կատարյալ մրցակցության դեպքում շուկայում չի իրագործվում կատարյալ մրցակցության գոնե մեկ պայման։ Ոչ կատարյալ մրցակցությունը բաժանում են 3 տիպի ՝

    • մոնոպոլիստական մրցակցություն
    • օլիգոպոլիա
    • զուտ մոնոպոլիա

    Մոնոպոլիստական մրցակցության դեպքում շուկայում առկա են մեծ թվով ֆիրմաներ, որոնք արտադրում են տարբերակված ապրանքներ։ Օրինակ, օճառի շուկայում գործում են մի շարք ֆիրմաներ, որոնցից յուրաքանչյուրի արտադրանքը մյուսից տարբերվում են բուրմունքով, բաղադրիչներով, անունով, փաթեթավորումով։ Այնուամենայնիվ, նրանց արտադրանքը օճառ է։ Նշված տարբերությունները կոչվում են արտադրանքի տարբերակում։ Այսպիսով ՝ տարբերակված ապրանք արտադրողը որոշ իմաստով դառնում է մոնոպոլիստ։

    Օլիգոպոլիայի դեպքում շուկայում իշծող դիրք են գրավում մի քանի խոշոր ֆիրմաներ։ Շուկայի այդ տեսակին հատուկ է միատարր կամ աննշան ապրանքների առկայությունը, իսկ ընդգծված առանձնահատկությունը գնի սահմանումն է ՝ առաջնորդության սկզբունքով։ Այսինքն ՝ ֆիրմաների մեծ մասը ձգտում է սահմանել այն շուկայական գինը, որը սահմանել է առաջատար ֆիրման։

    Օլիգոպոլիայի հակառակ երևույթը կաչվում է օլիգոպսոնիա, երբ շուկայում գործում են մի քանի գնորդներ։

    Զուտ մոնոպոլիան տվյալ արտադրանքի շուկայում մեկ արտադրողի առկայությունն է, որը չունի այլ մրցակիցներ։ Գները շուկայում սահմանվում են մենաշնորհի կողմից, իսկ ամենաբարձր գինը պայմանավորված է գնողունակ պահանջարկով։ Եթե շուկայում հանդես է գալիս միայն մեկ գնորդ, այդ երևույթը կոչվում է մոնոպոլիա։

    Մոնոպոլիաների իշխանության աստիճանը տնտեսության մեջ որոշվում է Լերների ինդեքսով, որն առաջարկվել է անգլիացի տնտեսագետ Ա․Լերների կողմից։

    Posted in Հասարակագիտություն 10

    Մարդու խառնվածքներ

    Խառնվածքը՝ անհատի բնութագիրն է ըստ հոգեկան գործունեության դինամիկ առանձնահատկությունների, այսինքն՝ խառնվածքի, առանձին հոգեկան գործընթացների ու վիճակների ինտենսիվության։ Խառնվածքի կառուցվածքում կարելի է առանձնացնել երեք հիմնական բաղադրամաս. անհատի ընդհանուր ակտիվություն, դրա շարժիչ դրսևորումներ և հուզականություն:

    Խառնվածքը բնածին է և կյանքի ընթացքում երբեք չի փոխվում: Խառնվածքների տիպերից և ոչ մեկը չի հանդիպում ՙմաքուր՚ տեսքով: Այդ իմաստով կարող ենք խոսել որոշ տիպի գերիշխանության մասին: Սակայն, ամեն ոք, ինչպիսի տիպի էլ պատկանի՝ իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները: Օրինակ, եթե մենք ասում ենք ինչ որ մեկը մելանխոլիկ է, ապա  նկատի ունենք, որ տվյալ մարդու մոտ գերակշռում են այդ խառնվածքի տիպի հատկությունները, միաժամանակ նա օժտված է և՜ խոլերիկի, և՜ սանգվինիկի, և՜ ֆլեգմատիկի հատկություններով, որոնք այդպես վառ չեն արտահայտվում նրա վարքում: Չկա լավ կամ վատ խառնվածք և միայն խառնվաքի հիման վրա չի կարելի եզրակացություններ կատարել մարդու մասին: Երբ փորձում ենք գնահատել մարգուն, բացահայտել նրա հոգեբանական բնութագիրը, ապա անպայման խառնվածքի հետ մեկտեղ անհրաժեշտ է պարզել նրա անձնային ուղղվածությունը, բնավորության կայուն գծերը, մտավոր զարգացածության մակարդակը, բարոյական որակները:

    1․ Ինչպիսի դասական չորս խառնվածքներ գիտենք մարդկանց մասին

    Սագվինիկ: Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ, շատ եռանդուն են ու աշխատասեր։ Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այդպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում:
    Խոլերիկ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր, վարքի ճկունությունը թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել:
    Ֆլեգմատիկ: Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Դանդաղաշարժ է, տեմպը ևս դանդաղ է: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի, նա սիրում է կայունություն ամեն ինչում: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերատարությամբ և աշխատունակությամբ: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությանը՝ ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի:
    Մելանխոլիկ: Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի։

    2․ Ինչպես էր բնութագրում հույն բժիշկ Հիպոկրատը տվյալ խառնվածքները

    Խառնվածքի տիպերի դասակարգման պատմության մեջ առաջինը ըստ հնության հիշատակվում է հումորալ տեսությունը։ Այն հիմնված է հին հույն բժիշկ Հիպոկրատի մ.թ.ա. 5-րդ դարում առաջ քաշած հեղուկների մասին տեսության վրա։ Համաձայն այդ տեսության մարդու օրգանիզմում եղած չորս հեղուկների՝ արյան, ավշի, լեղու և սև լեղիի, օպտիմալ հարաբերության խախտումը հանգեցնում է տարբեր հիվանդությունների, իսկ պահպանումը ապահովում է առողջ վիճակ։ Ընդ որում Հիպոկրատը ոչ մի կապ չէր հաստատում այդ հեղուկների քանակի հարաբերության և մարդու հոգեկան հատկությունների մեջ։ Դա արեց հռոմեացի բժիշկ, գիտնական Կլավդիոս Գալենը, և ըստ այն բանի, թե այդ հեղուկներից որն է գերակշռում օրգանիզմում՝ արյունը, ֆլեգման, լեղին, թե սև լեղին, նա մարդկանց ըստ խառնվածքի տիպերի բաժանեց 9 խմբի, որոնցից սակայն հետագայում մնացին չորսը՝ համապատասխանաբար սանգվինիկներ, ֆլեգմատիկներ, մելանխոլիկներ և խոլերիկներ։

    Որ խառնվածքներն են համապատասխանում ձեզ

    Ըստ ինձ ես տարբեր միջավայրերում ինձ դրսևորում եմ կամ որպես սագվինիկ, կամ որպես ֆլեգմատիկ՝ դանդաղաշարժ եմ, տեմպը ևս դանդաղ է,շատ դժվար եմ անցնում նոր գործերի, նա սիրում եմ կայունություն ամեն ինչում: Դժվար եմ ծանոթանում ու ընդգրկվում նոր շրջապատ։

    Posted in Գրականություն 10

    Համո Սահյանի առեղծվածը

     Ինչո՞ւ ենք մենք սիրում ու պարբերաբար ընթերցում Համո Սահյանի բանաստեղծությունները: Ո՞րն է նրա ստեղծագործության նկատմամբ չմարող հետաքրքրության գաղտնիքը: Ինչպե՞ս գրել պոեզիայի հավերժական անփոփոխ թեմաների՝ մարդ, բնության, հոգեկան ներդաշնակություն, հայրենիք, սեր, մասին այնպես, որ ընթերցողն անընդհատ վերադառնա, ընթերցի ու նեշնչվի:      

         Ինչպե՞ս ապրել 20-րդ դարի մշակութային մեծ շարժումների,   քաղաքական վայրիվերումների, հրապարակախոսական-քարոզչական պոեզիայի ժամանակաշրջանում մնալ բանաստեղծական էությանդ ու ընթերցողիդ հավատարիմ:

    Սա Սահյան-բանաստեղծի գլխավոր առեղծվածն է: Ո՞վ էր Սահյանը.

    Read more: Համո Սահյանի առեղծվածը

    «Նա գյուղացի էր, բնապաշտ, պահպանո­ղա­կան, արևելքցի, աշուղ – նա քմայքոտ մտավորական էր, արևմուտքցի, հույժ արդիական։ Բայց ո՜չ հույժ արդիական էր, ո՜չ արևմուտքցի, ո՜չ մտավորական, ո՜չ աշուղ, ո՜չ արևելքցի, ո՜չ էլ գյուղացի։  Բնությունից գիր-գրից բնություն, ալտրուիզմից ազգայնականություն և ազգայնակա­նությունից այլասիրութ­յուն, այսօրից  անցյալ և անցյալից այսօր, բանաստեղծից գյուղացի և գյուղացուց բանաստեղծ երթուդարձն էր Սահյանը, հարատև, անվերջ երթուդարձը։ Կառանումը որպես թե վերջապես գտնված որևէ հանգրվանի մահ է, պոետի մահն է», -գրում  է Հրանտ Մաթևոսյանը:     

    Սա ավելի խորն ու ընդգրկուն բնութագրում, սակայն ընթերցողը Համո Սահյանի բանաստեղծությունն առաջին հերթին սիրում ու գնահատում է անմիջականության, ծանոթ ու հարազատ, անչափ կենդանի ու գունեղ պատկերաշարի, ապրումների ու զգացմունքների ներկայացման պարզության ու հոգեբանական խորության համար.

    Մուտքը

     Նազում ես ու շորորում զմրուխտյա քո շորերում,

     Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի,

     Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում,

     Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

    «Որոտանի եզերքին» առաջին ժողովածուն կազմված   էր  ռազմաճակատում գրված գործերով, սակայն պատերազմի հերքումն էր՝ խաղաղ իրականության պատկերներով: Հայ պոեզիայի համար ավանդական՝ հայրենիքի կարոտի թեման, ներկայացվում էր ժողովրդական բանաստեղծությունից սնվող խորհրդանշային նոր համակարգով, որը լրացվելով ու զարգանալով հանդերձ՝ հիմնական նշաններով շարունակվում էր նաև հետագա ժողովածուներում: Իհարկե, հետագա տասնամյակներում Սահյանը ակամա մի փոքր հեռանում է բանաստեղծական իր սիրելի ու ընթերցողին ծանոթ ձեռագրից՝ տուրք տալով սովետական պոեզիայի պահանջներին, սակայն վերադարձը սպասեցնել չի տալիս:

    Վերադարձը ակունքներին

     Հարազատ գեղարվեստական տարածություններին նախնական վերադարձը նշանավորվում է 1958-ին լույս տեսած «Նաիրյան դալար բարդի» ժողովածուով, իսկ վերջնականը, որից բանաստեղծի խոստովանությամբ հիմնականում սկսվում է իր բանաստեղծական կենսագրությունը, «Մայրամուտից առաջ» Ժողովածուն էր (1964 թ.): «Նաիրյան դալար բարդի» Ժողովածուի խորագիրը` բանաստեղծի համար հաջողակ «Նաիրյան բարդու» մետաֆորը, նշան էր՝ ուղղված ընթերցողներին ու քննադատներին և յուրահատուկ հավատարմության խոստում  հարազատ գեղարվեստական աշխարհին:

    Անտառում ամպի ծվեններ կային

    Կապույտ մշուշներ կային անտառում

    Օրոր էր ասում աշունն անտառին.

    Բայց դեռ անտառի քունը չէր տանում:

    Շշուկներ կային անտառում այնքա՛ն

    Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային…

    Իրար փաթաթված ստվեր ու կածան,

    Ու հետքե՛ր, հետքե՛ր մարդկային…:

        Վերադառնալով բնությանը՝ Սահյանը վերադառնում էր իրեն, միաժամանակ կրկին  գտնում էր պոեզիայի քնարական հերոսին՝ բնական մարդուն: Արարչագործ բնության պատկերման ու անմիջապես ծնվող հակադրության միջոցով բանաստեղծը հասնում էր այդ բնությունից կտրված, տիեզերական հավասարակշռությունը խախտած մարդու մոտիվին:

    Գնամ մխրճվեմ խորքերն անտառի,

    Մոլորվեմ մեռնող տերևների մեջ,

    Գլուխս դնեմ մամռած մի քարի,

    Մի պահ մոռանամ աղաղակ ու վեճ:

    Բույն տամ սրտիս մեջ բույն փնտրող հավքին,

    Ննջած անտառի ականջը դառնամ,

    Շնչառությունը լսեմ մեղմագին

    Տերևների տակ խոր քնած գարնան:

    Բնությունը

        1960-1970-ականների գրքերում՝ «Քարափների երգը» (1968 թ.), «Տարիներս» (1970 թ.), «Սեզամ, բացվիր» (1972  թ.), «Իրիկնահաց» (1977  թ.), «Ժայռից մասուր է կաթում» (1979  թ.), «Կանաչ-կարմիր աշուն» (1980 թ.), հիմնավորվում է Սահյանի ինքնահատուկ գեղագիտությունը: Այն նման է բնապաշտությանը, սակայն բնապաշտություն չէ, գյուղի մասին է, բայց գյուղագրություն չէ, ազգագրական-բանահյուսական հղումներ ունի, սակայն նմանակում չէ.

     Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,-

    Հավիտյան նորոգ իր հնությունը,

    Իր ջրվեժների անքնությունը

    Եվ հոգնահոլով իր կրկնությունը…

    Իր քարափների համբերությունը,

    Իր խղճի առաջ իր գերությունը,

    Իր անդունդների տարողությունը,

    Սեփական վերքերն ապաքինելու

    Կարողությունը..:

                Իրական տարածությունները` սարերն ու քարափները, ծառերն ու անտառը, ժայռեր, քերծեր, հովիտներ, աղբյուրներ ու գետեր. սակայն գեղարվեստական աշխարհի մաս դառնալով, հայտնվելով բանաստեղծության գեղարվեստական ժամանակի մեջ սկսում են ապրել, ինքնուրույն խորհդանշական կյանքով, իրացվում նոր իմաստներով: Ավանդական ու երբեմն էլ կրկնվող պատկերներն ու մետաֆորները ամեն անգամ նորովի են ներկայանում՝ շնորհիվ ոճական հետաքրքիր լուծումների, կիրառական իրադրության փոփոխության. 

    Ժայռից մասուր է կաթում,

    Կարմիր սարսուռ է կաթում,

    Ձորում մշուշ է:

    Առուն մասուր է տանում,

    Կարմիր սարսուռ է տանում,

    Ի՜նչ էլ աշխույժ է:

            Բանաստեղծը փնտրում է ու ստեղծում  աննշան թվացող բնության տարրերի կենսագրությունը, նշանները դնում շարժման ու դրամատիկ հարաբերությունների մեջ:    Անձնավորումների ու շնչավորման միջոցով հասնում է պատկերաստեղծման առասպելական սկզբունքներին:  Բառերի նոր ու յուրահատուկ  ստուգաբանությունների միջոցով մոտենում  ժողովրդական ավանդական մտածողությանն ու առասպելաստեղծ աշխարհայացքին.

    Ամպը հառաչում էր լեռան լանջին,

    Դողում, սարսռում էր հասակով մեկ։

    Գալիս, փաթաթվում էր վեցկու մաճին,

    Հետո թավալվում էր ակոսի մեջ։

    Հետո վեր էր կենում, շտկում իրեն,

    Կրկին ձևեր փոխում նա զանազան,

    Բարձրանում էր հետո կողերն ի վեր

    Եվ շիկացած ուսն էր շփում եզան…:

                Այստեղ էլ թերևս  թաքնված է Համո Սահյանի պոեզիայի չխամրող հմայքի գաղտնիքը: Նախաստեղծ բառուբանի միջոցները` լեզվամտածողության ու պատկերաստեղծման յուրահատկությունները, բանահյուսական մոտիվները, ժողովրդական իմաստության խտացումները, բանաստեղծական խոսքը դարձնում են դիպուկ ու ապաժամանակային:

    Հորոտ-մորոտ ծաղիկները

    Կարոտել են իմ ձեռքերին,

    Կարոտել են իմ ոտքերին

    Հորոտ, մորոտ կածանները։

    Վայրի, բարի այս հավքերը

    Կարոտել են իմ երգերին,

    Կարոտել են իմ ականջին

    Այս շշուկներն ու ձայները…: 

    Հայրենիքը

         Բնության խորն ու բազմակողմանի ընկալումը մի կողմից տանում է դեպի կյանքի փիլիսոփայություն,  մյուս կողմից առնչվում գոյության ազգային հիմքերի՝ հայրենիքի թեմայի հետ: Իրական ու շնչավորված բնության ու հայրենիքի բանաստեղծական մոտիվները կապվում են հայրենի հողի ընդգրկուն թեմայով: Հողն էլ իր իմաստային դաշտի մեջ ընդգրկում է այլ միավորներ՝ գյուղական-հողագործական աշխատանք, ընտանի կենդանիներ («Եթե բախտը կար, եզը միջուկն էր,//Օջախի ծուխն էր, նախիրի շուքն էր…»), աշխատանքն ուղեկցող ժողովրդական երգեր («Վանքդ գլխիվայր թաղեցին հողում,//Բայց հորովելդ հողոտ, մղեղոտ//Եվ այնպես շողոտ, այնպես խնկահոտ// Տաղիկդ խլել չկարողացան։») և իհարկե աշխատավոր, հողածին, հողագործ ու հող դարձող մարդ.

    Իմ պապը տնկել է

    Մեր գյուղի շիվերը,                                          

    Իմ պապը պայտել է

    Մեր գյուղի ձիերը:                                                                                  

    Իմ պապը մեր գյուղի

    Պատերը շարել է                                                                                  

    Եվ բոլոր կամերը                                          

    Մեն-մենակ քարել է:                                         

    …Իմ պապը հողի հետ                                          

    Խորհել ու խոսել է,                                          

    Ամպի հետ արտասվել,                                          

    Ջրի հետ հոսել է…                                         

    Մի օր էլ, երբ հանկարծ                                        

    Ծալվել են ծնկները,                                         

    Զարմանքից քարացել,                                        

    Ամոթից շիկնել է:                                         

    Թողել է նա մաճը

    Եվ շունչը պահել է,                                                                                   

    Եվ հետո քրտինքը                                          

    Ճակատին պաղել է:                                        

    Եվ պապը ակոսում

    Պառկել ու քնել է,                                                                                 

    Խառնվել այն հողին,                                       

    Որ իրեն սնել է:                                       

                Հայրենի հողի, ժողովրդի, անցողիկ կյանքի խորհրդանիշ պապի կերպարն հանդիպում է Սահյանի մի շարք բանաստեղծություններում («Ու ես եկա», «Երդիկն ի վար», «Օգնականը ես եմ», «Օրը մթնեց» և այլն)՝ յուրաքանչյուր դեպքում հարստանալով իմաստային նոր նրբերանգներով՝ աշխատանք, իմաստություն, հայրենիք, բարոյական բարձր արժեքներ, նահապետական ընտանիք ու անցողիկ կյանք.

    Օրը մթնեց, ժամն է արդեն

    Իրիկնահացի,

    Տխրությունս կամաց-կամաց

    Փոխվում է լացի:

    Իջնում էին խոհուն, խոնարհ

    Դեզերի ուսին

    Մի կաթնահունց երկնակամար,

    Մի ծերատ լուսին:

    Մեկը մեկից ամաչելով,

    Եվ զուսպ, և հավաք,

    Նստում էին մերոնք կարգով-

    Կրտսեր ու ավագ:

    Նստում էին և սպասում

    Մինչև պապը գար,

    Մինչև բակում

    Ծաղիկ եզան

    Զանգը ծլնգար:

    Պապը գալիս, սուփրի գլխին

    Նստում էր շուքով,

    Եվ լցվում էր տունը դաշտի

    Բույր ու շշուկով…

    Ու երբ տատս ձեռքն էր առնում

    Շերեփը իր հին,

    Գդալները բնազդաբար

    Աղմկում էին:

    …Հիմա այդ մեծ գերդաստանից

     Ոչ մեկը չկա…

     Ես եմ մնում լոկ իբրև հուշ

     Եվ իբրև վկա…:              

        Պապի կերպարը, աղերսվում է հայրենի հողի խորհրդին, ապա  նոր իմաստներով հարստանալով՝ աճում է մինչև  մեծ ու հավերժական հայրենիքի՝ Հայաստանի խորհուրդը:   Սահյանական Հայաստանն ուղղակի և անուղղակի արտահայտությամբ ամբողջանում, վերակերտվում է այն բոլոր սիմվոլներով ու տարրերով, որոնք բանաստեղծի ստեղծագործության հիմքն են կազմում՝ նաիրյան դալար բարդուց մինչև քարափ ու մասրենի, «Հորովելից» մինչ «Սասնա ծռեր».

    Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,

    Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:

    Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,

    Ախր ուրիշ տեղ հորովել չկա,

    Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում

    Սեփական հոգին խորովել չկա,

    Ախր ուրիշ տեղ

    Սեփական բախտից խռովել չկա:

    Մայրամուտը

       Ետանկախության շրջանում Համո Սահյանի պոեզիան հուսահատական երանգներ է ստանում: Սպասված անկախությունը եկավ, սակայն չբերեց ո՜չ պետականության զգացողություն, ո՜չ ներշնչում և ո՜չ էլ ապագայի հեռանկար­ներ («Անցյալը թողել ենք անցյալում,//Եվ փակ են գալիքի դռները»): Վերջին՝ ետմահու լուս տեսած «Ինձ բացակա չդնեք» ժողովածուում, նախորդ գրքերում հորդացող հայրենիքի ու բնության նկատմամբ անկեղծ հիացմունքին ու ջերմ զգացումներին փոխարինելու են գալիս երկրի մայրամուտին զուգահեռված՝ սեփական կյանքի մայրամուտը խորհրդանշող դեղին աշնան մահաբեր մոտիվներն ու ողբասացական հնչերանգը.

    Թափուր մի բույն բերեք… չված հավքի

    Խառն, անընթեռնելի կտցագրով…

    Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի

    Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

    Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,

    Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:

    Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,

    Հոգեվարքի դեղին մի առասպել:

         Անհաստատ իրականության մեջ սակայն, հետևելով իր մեծ նախորդներին, Սահյանն ապավինում է «նաիրյան հոգևոր ամուր բերդին»՝ հոգևոր Հայաստանին: Խառնիճաղանջ ու ծանծաղ ժամանակին հակադրում է երկրի հավերժական գոյության կռվանը` հոգևոր հայրենին:

    Առաքելու է, ինչ էլ որ լինի,

    Իր ծուխն առ երկինք երդը նաիրյան

    Եվ ոչ մի օրով աշխարհի երթից

    Հետ չի մնալու երթը նաիրյան:

    Ինչ հողմ ու հրդեհ, հրթիռ ու հյուլե,

    Ամուր է հոգու բերդը նաիրյան:

    Գաղտնիքը

          Սահյանական պատկերաստեղծման հիմնական գաղտնիքը պայմանավորված է բառայինն ու ոճական կառույցների ինքնահատուկ, երբեմն արտասովոր  համադրումներով, այստեղից էլ հնչերանգային յուրահատկությունն ու  պատկերի հոգեբանական խորությունը: Բանաստեղծական արտահայտչական ավանդական հնարանքները՝ հնչյունական ու բառային կրկնությունները, առձայնույթն ու բաղաձայնույթը, հանգը, Սահյանի նախասիրած` պատկերի գունային ու բույրային ձևավորման հետ միասին ապահովում են  նրա ստեղծագործության անկրկնելի հմայքն ու ազդեցությունը: Մեծ նշանակություն ունեն նաև բանաստեղծի կողմից հաճախ կիրառվող անկեղծ զրույցի, խոստովանության, պատգամի տարրերը, որոնք խոսքը դարձնում են անմիջական ու նպատակային, սիրելի ընթերցողական տարբեր սերունդների կողմից.

    Մի փոքրիկ գիշեր,

    Մի մեծ լուսին…

    Աստղեր են իջել

    Լեռան ուսին:

    Տե՜ր, թույլ տուր մի քիչ՝

    Ինձ փափագեմ,

    Սե՛ր, թույլ տուր մի քիչ՝

    Աչքս փակեմ…

    Մի փոքրիկ լուսին,

    Մի մեծ գիշեր…

    Ա՜խ, լեռան ուսին

    Ձյուն է իջել:

    Փառքդ շատ, որ ես

    Դեռ կամ, Աստված,

    Ամեն ինչի հետ

    Այսպես հաշտված:

    Posted in Գրականություն 10

    Համո Սահյան

    • Համո Սահյան կենսագրություն

    Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։

    Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

    Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

    1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

    Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

    Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

    1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն: