Posted in Քիմիա

Ինքնաստուգում

                                        Ինքնաստւգման  առաջադրանքներ

               Թեմաներ`  օքսիդներ, հիմքեր,  թթուներ,  աղեր 

                             Յուրաքանչյուր  առաջադրանքը 0,33 միավոր  է

  1. Հետևյալ նյութերից   չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու աղերը, նշելով  յուրաքանչյուրի  անվանումը. HNO3,   Na2O,   Cu(OH)2,  Na3PO4,   H3PO4, CO2,

       NO2,  FeO,  Al(OH)3,    Ca(NO3)2,  Ba(HCO3)2,  HNO2,  NH4OH,  KClO3,  FeBr3,  HCl,   NaAlO2, Fe(OH)2,    

       NaCl,   H2S,   CaSiO3,    H2SO4,   MgO,  NaOH,   SO3,   KHS,  CaOCl2,  (NH4)2SO4, KMnO4, P2O5, H2CO3    

Continue reading “Ինքնաստուգում”
Posted in Ուսումնական անհատական պլան

2022-2023 Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

9-րդ դասարանը մնացած բոլոր տարիներից տարբերվում էր, քանի որ այս տարի մենք քննական դասարան ենք, դրա համար պետք է ավելի ուշադիր և պատասխանատու լինենք, կան նոր առարկաներ, նոր ուսուցիչներ:

2022-2023 ուսումնական տարին, որպես դպրոցական իմ վերջին ուստարին, արդեն հասել է իր կեսին և ընդգրկել մի շարք նախագծեր, աչքի ընկել ակտիվությամբ լեցուն լինելով։ Ամփոփելով առաջին կիսամյակը, ստորև կկիսվեմ իմ աշխատանքով։

հայոց լեզու– կատարել եմ բոլոր տնային և դասարանական աշխատանքները, կատարել եմ բոլոր նախագծերը։ Նախագծերը իմ նախագիծ բաժնում են

Ահա իմ կատարած նախագծերի փաթեթները.

  • Ամանորյա փաթեթ
  • Սեբաստացու օրեր
  • Կարդում ենք Վանո Սիրադեղյան
  • Գրաբարյան օրեր
  • Իմ Կոմիտասը
  • Կարդում ենք Վիլյամ Սարոյան

Ռադիոնյութեր և կինոպոեզիա

  • Վանո Սիրադեղյան «Շատ չհամարվի»
  • Վանո Սիրադեղյան «Ամեն տարվա գոճին»
  • Կոմիտասի բանաստեղծություններ
  • Կոմիտասը Փարիզի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանում

Դոնալդ Բիսեթ. «Ցանկությունների ծառը»

Նախագիծ- «Կարդում ենք արևմտահայերեն»— ռադիոնախագծեր
Նախագիծ «Թարգմանական » և այլ աշխատանքներ որոնք իմ բլոգում են։

Continue reading “2022-2023 Առաջին ուսումնական շրջանի ամփոփում”
Posted in Գրականություն 10, նախագծեր

Կարդում ենք արևմտահայերեն–Դ․Վարուժան

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Continue reading “Կարդում ենք արևմտահայերեն–Դ․Վարուժան”
Posted in Հայոց լեզու 10

20.12.22

Բայ

1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.
ա. ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք

Continue reading “20.12.22”
Posted in Հայոց լեզու 10

Բայի դեմք, թիվ, եղանակ

Բայը ունի երրեք դեմք՝առաջին ,երկրորդ,երրորդ։Առաջին դեմքով դրված բայը ցույց  է տալիս խոսողի գործողությունը օրինակ՝գրում եմ ,գրել եմ,գրեցի,գրենք,գրելու եմ ,կգրեմ։Երկրորդ դեմքով բայերը ցույց են տալիս խոսակցի գործողոըթյունը օրինակ՝ գրում էիր,գրում եք,գրելու ես,կգրես,գրել եք։Երրորդ դեմքի բայերը ցույց են տալիս  մի երրորդ անձի գործողություն օրինակ՝ գրում են,գրեց,կգրի,գրելու են։

Բայը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։Եզակի թվով դրված բայը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի գործողություն օրինակ՝նկարում է,պարեց,գրեցի,սովորում ես իսկ հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի անձերի և առարկաների գործողություն։Նկարում են,սովորեցինք,գրեցիք,կարդալու են,կերգեն։

Continue reading “Բայի դեմք, թիվ, եղանակ”
Posted in Կենսաբանություն

Բջջի բաժամումը՝միթոզ  և մեյոզ

   2  քրոմոսոմի կառուցվածքը

Միտոզը բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ: Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները: Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները պարուրվում են կարճանում և հաստանում: Դադարում է ՌՆԹ-ի սինթեզը: Պրոֆազի վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմայում:Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման: Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:

Continue reading “Բջջի բաժամումը՝միթոզ  և մեյոզ”