Posted in Ֆիզիկա 10

 «Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա»

Մագնիսական դաշտը տարածության վիճակ է, երբ ուժերը գործում են էլեկտրական լիցքերի և դրա մեջ գտնվող մարմինների վրա։ Մագնիսական դաշտը, ինչպես էլեկտրական դաշտը, էլեկտրամագնիսական դաշտի դրսևորում է։ Միատեսակ շարժման մեջ գտնվող էլեկտրական լիցքերը մագնիսական դաշտի աղբյուրն են: Մագնիսական դաշտն ունի շատ չհասկացված հատկություններ: Դրանցից մի քանիսը, պարզվել է, օգտակար են եղել բժշկության և վերականգնման, ցավի, բորբոքման և այտուցների հետ կապված որոշ հիվանդությունների լրացուցիչ բուժման մեջ:

Continue reading ” «Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա»”
Posted in Գրականություն 10

Ուսումնասիրություններ՝ Չարենցը մեր օրերում

Չարենցն ամբողջությամբ բացահայտված չէ․– «Եղել են գիտնականներ, չարենցագետներ, ովքեր ունեն ուսումնասիրություններ,  բացահայտել են, բայց ամենօրյա բացահայտման կարիք ունի: Նույն աշխատանքն ամեն անգամ կարդալիս՝  նոր բան ես բացահայտում, նույն աշխատանքը տարբեր տարիքներում կարդալիս՝ նոր բան ես բացահայտում: Հույս ունեմ, որ մի օր ամբողջությամբ կբացահայտվի»: Սա ասել է մի թարգմանչուհի։

Ինձ համար այս տարի հետաքրքիր էր Չարենցի

Continue reading “Ուսումնասիրություններ՝ Չարենցը մեր օրերում”
Posted in Գրականություն 10

Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ

Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920թ.-ին՝ Մայիսյան, 1921թ.-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920թ.-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ:

Continue reading “Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ”
Posted in Գրականություն 10

Մեծերը Չարենցի մասին

Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց մահկանացուն։ Բայց հոգու լույսը հավերժաբար մնաց ու գնալով պայծառանում է։

…Չարենց անունը դարձել է մեր խղճի ու արժանապատվության խորհրդանիշը: Ու քանի դեռ շարունակվում է Նաիրյան պատմությունը, այդ անունը ժողովուրդը միշտ էլ կպարզի իբրև դրոշ… Չարենցը լեգենդ էր։

Continue reading “Մեծերը Չարենցի մասին”
Posted in Գրականություն 10

Չարենց բանաստեղծ

ինչու և ինչպես է բանաստեղծ Եղիշեն Սողոմոնյանը կոչվել Եղիշե Չարենց

Չարենցը Գուրգեն մահարուն պատմում էր, որ Կարս մի բժիշկ էր եկել, որի ազգանունը Չարենց է:Մի անգամ Չարենցը գնաց հիվանդանոց և դռան վրա տեսավ Չարենց ազգանունը և որոշեց իր մականունը դնել Չարենց:
Կարինե Քոթանջյանը ասում է ,որ Չարենցը շատ չար է եղել դրա համար նրա մականունը դրել են Չարենց և այնքան շատ են նրան ասել չար նրա մականունը Չարենց է մնացել:
Չարենցի ընկերը ասում է ,որ Չարենց անվանումը առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։

Չարենցի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912 թ-ին՝ Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914 թ-ին Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915 թ-ին Թիֆլիսում՝ «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915 թ-ին զինվորագրվելով հայկական կամավորական խմբին` հասել է Վանի մատույցները, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանում՝ «Մեռած քաղաքում», տեղի ունեցող ողբերգությանը: Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական առասպել» (1916 թ.) պոեմը: 

1918–21 թթ-ին Չարենցը գրել է «Սոմա» (1918 թ.), «Ամբոխները խելագարված» (1919 թ.), «Նաիրի երկրից» (1920 թ.) պոեմները և այլ գործեր: «Ամբոխները խելագարված» պոեմը կյանքի վերափոխման համար պայքարի կոչ է, որի նպատակը հին աշխարհի կործանումն է: Բանաստեղծն ստեղծել է խորհրդանիշներ՝ պայքարող ժողովուրդ, հինը մարմնավորող քաղաք, հավերժական արև, որոնք պոեմը վերածել են ինքնատիպ դյուցազներգության: 

Continue reading “Չարենց բանաստեղծ”
Posted in Գրականություն 10

Եղիշե Չարենց կենսագրություն

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թ. Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը: 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», նա հանդես էր գալիս Չարենց գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան:

Related image
Continue reading “Եղիշե Չարենց կենսագրություն”
Posted in Գրականություն 10

Խորխե Բուկա «Սիրել բաց աչքերով»

Խորխե Բուկա «Սիրել բաց աչքերով»

Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:
Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի  կավե մեծ կուժերից: Նրանք ջրջում էին գյուղից գյուղ՝  հետները տանելով անգին հեղուկը:
Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:

Continue reading “Խորխե Բուկա «Սիրել բաց աչքերով»”
Posted in Պատմություն 10

Փետրվարի 27-Մարտ 3

Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
ա/ Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը
բ/ Տիգրան Մեծի տերության ստեղծումը

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն: Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը: Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ Պարթևստանը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու Պարսից ծոցի արաբական ցեղերը: Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Continue reading “Փետրվարի 27-Մարտ 3”
Posted in Անգլերեն 10

February 28 Classwork

Թույլ տվեք ներկայանալ:
Շարադրությունը բաղկացած է ներածությունից, մարմնից և եզրակացությունից:
Ես չեմ վստահում օտարներին.
Մենք անցյալ շաբաթ վերանորոգեցինք (թղթով) խոհանոցը։
Մենք հարգում ենք մարդու իրավունքները.
Շները սովորաբար ավելի հավատարիմ են, իսկ կատուներն ավելի անկախ:
Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչել Հայաստանի անկախությունը։
Աննայի ծնողները ամուսնալուծված են, և նրան մեծացրել է մորաքույրը։
Աննայի մորաքույրը շատ սիրող (քնքուշ, նվիրված) կին է և հոգ է տանում նրա մասին։
Երբեմն խաղաղ են ապրում, երբեմն բարկանում։
Կատակելու տրամադրություն չունեմ.

Let me introduce myself:
An essay consists of an introduction, a body, and a conclusion.
I don’t trust strangers.
We renovated (papered) the kitchen last week.
We respect human rights.
Dogs are usually more loyal and cats are more independent.
Pakistan is the only country in the world that has not recognized Armenia’s independence.
Anna’s parents are divorced and she was raised by her aunt.
Anna’s aunt is a very loving (tender, devoted) woman and takes care of her.
Sometimes they live in peace, sometimes they get angry.
I’m in no mood to joke.