Posted in Ճամբար

Ամառային ճամբար

ճամբարի 2-րդ շաբաթ

 Հունիսի 6-ն ամառային ճամբարի վեցերորդ օրն է: Մենք խոսեցինք թատրոնի մասին, հետո գնացինք դպրոցի պուրակ և կրտսեր սովորողների հետ հարսանեկան պարեր պարեցինք: Հետո սկսվեց տեխնոլոգիայի դասը: Իսկ վերջին դասին մեր ջոկատի մեծ մասը գնաց փորձի։

Հունիսի 7-ը ամառային ճամբարի յոթերորդ օրն է։ Մենք խոսեցինք անհատական պլանների, հաշվետվությունների կազմելու մասին, քննարկեցինք մեր հաջորդ օրերին ինչ ենք անելու։

Հունիսի 8-ը ամառային ճամբարի ութերորդ օրն է։ Մենք խոսեցինք թատրոնի պատմություն և զարգացման մասին։ Հետո ունեցանք բանավեճ քնարկում, մի մասը գնաց տեխնոլոգիայի իսկ մյուս մասը ներկայացման փորձին։

Հունիսի 9-ը ամառային ճամբարի իններորդ օրն է։ Առավոտյան քնարկեցինք մեր օրվա գործերը։ Հետո գնացինք «Սրտխառնոց» ներկայացումը նայելու։Այն խատ լավն էր։ Իսկ հետո գնացինք լողավազան լողալու։ Օրը շատ լավ անցավ։

Posted in Ճամբար

Ամառային ճամբար

Մայիսի 30

Մեր դպրոցում սկսվեց ուսումնական չորրորդ շրջանը։ Այն անցկացվում է ճամբարի տեսքով։ Ես ընկեր Մերիի ջոկատում եմ։

Մայիսի 30-ը ամառային ճամբարի առաջին օրն է։ Այսօր առաջին դասի ընթացքում մենք ծանոթացանք ճամբարային նախագծերին և խոսեցինք միֆերի մասին, հետո մենք արեցինք բանավեճ-քննարկում՝ «Խոսքի ազատություն» թեմայով։ Դեռահասը և ժամանակի կառավարումը

Մայիսի 31-ը ամառային ճամբարի երկրորդ օրն է։ Այսօր խոսեցինք սկանդինավյան դիցաբանության, դրա աստվածների ու արարածների մասին։ Հետո բաժանվեցինք մի քանի թիմի և մասնակցեցինք քվեսթային խաղին։

Հունիսի 1-ը ամառային ճամբարի երրորդ օրն է: Այս օրը սկսեցինք քվեսթային խաղից, հետո մասնակցեցինք Մարմարյա սրահում անցկացվող հունիսիմեկյան համերգին, մեզ պաղպաղակներ բաժանեցին: Մի փոքր հետո արեցինք բանավեճ-քննարկում «Դեռահասների ժամանակի կառավարում» թեմայով:

Օրվա վերջում մենք մասնակցեցինք  «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Անգլիական այգում ՝ երեկոյան ժամը 19: 00 -ին։

Հունիսի 2-ն ամառային ճամբարի չորրորդ օրն է: Այսօր առաջին դասին մեր ջոկատ եկավ ընկեր Ժաննան և մեր հետ քննարկում կազմակերպեց ռուսերենով։ Կարդացինք Վոլֆգանգ Բորխետի «Кегельбан» պատմվածքն ու քննարկեցինք այն։ Հետո մասնակցեցինք քվեսթային խաղին։

Հունիսի 3-ին ճամբարի հինգերորդ օրն ՝։ Այդ օրը վերջին զանգ էր մենք մասնակցեցինք 9-րդ դասարանցիների ավարտական զանգին ։ Շատ հետաքրքրի էր։Հետո գնացինք 5–րդ դասարանի ավարտականը նայելու։