Posted in Անգլերեն 10

The end of life on Earth?,

reading and Checking to understand

It weighed about 10,000 tons, entered the atmosphere at a speed of 64,000km/h and exploded over a city with a blast of 500 kilotons. But on 15 February 2013, we were lucky. The meteorite that showered pieces of rock over Chelyabinsk, Russia, was relatively small, at only about 17 metres wide. Although many people were injured by falling glass, the damage was nothing compared to what had happened in Siberia nearly one hundred years ago. Another relatively small object (approximately 50 metres in diameter) exploded in mid-air over a forest region, flattening about 80 million trees. If it had exploded over a city such as Moscow or London, millions of people would have been killed.

Read more: The end of life on Earth?,

By a strange coincidence, the same day that the meteorite terrified the people of Chelyabinsk, another 50m-wide asteroid passed relatively close to Earth. Scientists were expecting that visit and know that the asteroid will return to fly close by us in 2046, but the Russian meteorite earlier in the day had been too small for anyone to spot.

Most scientists agree that comets and asteroids pose the biggest natural threat to human existence. It was probably a large asteroid or comet colliding with Earth which wiped out the dinosaurs about 65 million years ago. An enormous object, 10 to 16km in diameter, struck the Yucatan region of Mexico with the force of 100 megatons. That is the equivalent of one Hiroshima bomb for every person alive on Earth today.

Many scientists, including the late Stephen Hawking, say that any comet or asteroid greater than 20km in diameter that hits Earth will result in the complete destruction of complex life, including all animals and most plants. As we have seen, even a much smaller asteroid can cause great damage.

The Earth has been kept fairly safe for the last 65 million years by good fortune and the massive gravitational field of the planet Jupiter. Our cosmic guardian, with its stable circular orbit far from the sun, sweeps up and scatters away most of the dangerous comets and asteroids which might cross Earth’s orbit. After the Chelyabinsk meteorite, scientists are now monitoring potential hazards even more carefully but, as far as they know, there is no danger in the foreseeable future.

Types of space rocks

  • Comet – a ball of rock and ice that sends out a tail of gas and dust behind it. Bright comets only appear in our visible night sky about once every ten years.
  • Asteroid – a rock a few feet to several kms in diameter. Unlike comets, asteroids have no tail. Most are too small to cause any damage and burn up in the atmosphere. They appear to us as ‘shooting stars’.
  • Meteoroid – part of an asteroid or comet.
  • Meteorite – what a meteoroid is called when it hits Earth.

I. Check your understanding: multiple choice
Choose the best option to complete these sentences.

  1. The damage caused by the Russian meteorite _.
    a. could have been much worse
    b. was huge
    c. was greatly reduced by the early warning system
    d. was much worse than the one in Siberia one hundred years ago
  2. The Siberian meteorite _.
    a. hit a forest
    b. hit a big city
    c. caused glass to shower over people
    d. damaged trees when it exploded
  3. On the same day as the meteorite exploded over Chelyabinsk, _.
    a. there was another, related, asteroid event
    b. there was another, unrelated, asteroid event
    c. scientists realised that an even bigger asteroid could hit Earth
    d. scientists issued a warning for 2046
  4. The Russian meteorite _.
    a. had been predicted by scientists
    b. came as a surprise
    c. was too small to worry about
    d. will come close to Earth again in the future
  5. Experts say that comets and asteroids could _.
    a. wipe out all animal life, leaving only plants
    b. kill a significant proportion of the Earth’s human population
    c. put an end to all plant and animal life on Earth
    d. cause as much damage as the Hiroshima bomb
  6. A small asteroid _.
    a. can still cause a lot of damage
    b. is not a problem if it is spotted early
    c. cannot cause any significant harm
    d. is actually more dangerous than a larger one
  7. Earth has been relatively safe thanks to _.
    a. pure luck
    b. luck and the protective force of another planet from our solar system
    c. early warning systems set up by NASA
    d. luck and our position in relation to the sun
  8. Scientists say _.
    a. it is impossible to monitor all the potential hazards
    b. we are not in any danger for the moment
    c. a meteorite is likely to hit Earth sooner or later
    d. their early warning systems will protect us
Posted in Հասարակագիտություն 10

Գյուստավ Լը Բոնը և ամբոխների հոգեբանությունը

39D44FCE-9348-4174-AE6F-D01DB4A0FB18 Ամբոխը կարող է կազմված լինել սկսած մի քանի հոգուց մինչև մի քանի հազար մարդոց, ինչպես տեսնում ենք, օրինակ, զանգվածային միտինգների և ցույցերի ժամանակ: Երբ ամբոխ է առաջանում, նրա կազմի մեջ ներառվող մարդիկ միանման ապրումներ են ունենում՝ ուրախություն, ոգեշնում, հրճվանք կամ բարկություն ու խուճապ: Նրանց հույզերը վարակի նման տարածվում են խմբի մեջ և կատարվում է վարքի ընդօրինակում: 

Read more: Գյուստավ Լը Բոնը և ամբոխների հոգեբանությունը

Ամբոխի ֆենոմենների հոգեբանական ուսումնասիրությունը փաստագրված էր դեռ 1900-ից տասնամյակներ առաջ, երբ եվրոպական մշակույթը ներթափանցվեց 19-րդ դարի նոր մտքերով: Այս «ժամանակակից» քաղաքային մշակույթը ընկալում էր, որ նրանք ապրում են նոր և այլ դարաշրջանում։ Նրանք ականատես եղան զարմանալի նոր գյուտերի: Բնակչությունը, որն այժմ բնակվում է խիտ բնակեցված արդյունաբերական քաղաքներում, ինչպիսիք են Միլանն ու Փարիզը, որոնք ականատես են եղել էլեկտրական լամպի, ռադիոյի, լուսանկարչության, կինոսեանսների, հեռագրի, հեծանիվի, հեռախոսի եւ երկաթուղային համակարգի զարգացմանը: Հստակ կարող ենք ասել, որ ամբոխի հոգեբանությունը լայն ուսումնասիրություն է, թե ինչպես է անհատական վարքը ազդում, երբ մեծ բազմությունը համախմբվում է մեկ վայրում: Եվ հիմնականում ամբոխի մասին պատկերացումներն առաջանում են` ելնելով մարդկային անձնական փորձից: Ամբոխի հոգեբանությունը կարելի է դիտարկել շատ իրական իրավիճակներում։ Ամենահետաքրքիր երևույթներից մեկն այն է, թե ինչպես է ամբոխը արձագանքում արտակարգ իրավիճակներում։ Ավանդական սոցիոլոգիական տեսությունների համաձայն, խուճապի մատնված մարդկանց խմբերը պետք է լինեն իռացիոնալ, եսասեր եւ գտնվեն գոյատևման պարզունակ ռեժիմում: Ամբոխ`մարդկանց խումբ, ովքեր միավորված են ընդհանուր գաղափարախոսության, հավատքի կամ մտքերի շուրջ: Սոցիալական որոշ հոգեբաններ մշակել են մի քանի տեսություն, բացատրելու համար, թե ինչպես է ամբոխի հոգեբանությունը տարբերվում և փոխազդում անհատների հոգեբանության հետ: Լե Բոնը կարծում էր, որ ամբոխը գոյություն ունի երեք փուլով՝ ընկղմում, վարակում և ներշնում: Ընկղմվելու ժամանակ մարդիկ ամբոխի մեջ կորցնում են անհատական “Ես”-ի և անձնական պատասխանատվության զգացումը: Գոյություն ունի ամբոխի վարակ, որը վերաբերվում է ամբոխի մեջ մարդկանց հակվածությանը անվերապահորեն հետևել ամբոխի գերակշռող գաղափարներին և զգացմունքներին: Լե Բոնի կարծիքով՝ այդ ազդեցությունը կարող է տարածվել “ընկղմված” անհատների միջև, ինչպես հիվանդություն: Քլարկ Մաքֆեյլը նշում է այն հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ “խելագարվածանբոխը” չի ապրում իր սեփական կյանքով, այլ ամբոխի մարդկանց մտքերով: Իսկ Նորիս Ջոնսոնը, հետազոտելով 1979 թվականին ԱՀԿ—ի համերգի ժամանակ տեղի ունեցած խուճապը, եկել է մի եզրակացության, որ ամբոխը բաղկացած է մարդկանց բազմաթիվ փոքր խմբերից, ովքեր հիմնականում փորձում են օգնել միմյանց:

Image result for the psychology of the crowd"
Posted in Պատմություն 10

Արշակունյաց թագավորություն

Արշակունիների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արշակունիների դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 4 դար՝ 52 / 66 – 428: Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ , առավելագույնը՝ 320 000 քառ. կմ՝ Տրդատ Մեծի օրոք։

Մայրաքաղաքը ի սկզբանե Արտաշատ քաղաքն էր, որ կառուցել էր Արտաշես Բարեպաշտը մ.թ.ա. 185 թվականին։ Ապա Վաղարշ Ա-ն  կառուցել է Վաղարշապատ, իսկ Խոսրով Գ Կոտակը (330-338)՝ Դվին մայրաքաղաքները։

Read more: Արշակունյաց թագավորություն

Արշակունիների գահացանկ

Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։

Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը, քրիստոնեության ընդունումը, Հայոց գրերի գյուտը։

ԱնունըԻշխել էՆշումներ
Տրդատ Ա66 – 88պարթև արքա Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը
Սանատրուկ88 – 110Տրդատ Ա-ի որդին
Աշխադար110 – 113Բակուր Բ Պարթևի որդին
Պարթամասիր113 – 114Բակուր Բ Պարթևի որդին
հռոմեական բռնազավթում114 – 116
Վաղարշ Ա117 – 144Սանատրուկի որդին
Սոհեմոս144 – 161164186Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր
Բակուր Ա161 – 163
Վաղարշ Բ186 – 198Վաղարշ Ա-ի հարազատներից
Խոսրով Ա198 – 217Վաղարշ Բ-ի որդի
Տրդատ Բ217 – 252Խոսրով Ա-ի որդի
Արտավազդ Ե252 – 272Տրդատ Բ-ի որդի
Խոսրով Բ272 – 287Արտավազդ Ե-ի որդի
Տրդատ Գ Մեծ287 – 330Խոսրով Բ-ի որդի
Խոսրով Գ Կոտակ330 – 338Տրդատ Գ-ի որդի
Տիրան338 – 350Խոսրով Գ-ի որդի
Արշակ Բ350 – 368Տիրան Բ-ի որդի
Փառանձեմ թագուհի368 – 370Արշակ Բ-ի կինը
Պապ թագավոր370 – 374Արշակ Բ-ի որդի
Վարազդատ374 – 378Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ
Արշակ Գ378 – 389Պապի որդի
Խոսրով Դ387 – 389415416
Վռամշապուհ389 – 415Խոսրով Դ-ի եղբայր
Շապուհ պարսիկ416 – 420
թափուր420 – 422
Արտաշես Դ423 – 428Վռամշապուհի որդի

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.
ա/ Տրդատ 1-ին
բ/ Սանատրուկ 2-րդ
գ/ Վաղարշ 1-ին
դ/ Վաղարշ 2-րդ

  1. Տրդատ ԱՏրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել էր 77թվականին՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին: Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին : Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունըՌազմաամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։Գառնիի սյունազարդ տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից։ Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը եղել է տաք ջրի լողասենյակը։Ամրոցի հյուսիսարևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավարևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն)։Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։Տրդատին հաջորդում է որդին՝ Սանատրուկ Արշակունին (88-110)։ Սանատրուկն հիմնադրում է դարձնում Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին, Մշո դաշտում: Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։ Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում:

2. Սանատրուկ Բ

Սանատրուկ (ծն.թ.անհայտ մոտ 50 –մոտ 110), Հայոց Արշակունի թագավոր 88-110 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Ա արքային։

Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։

Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։

Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։

Մի վկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։

Ըստ Փավստոս Բյուզանդի, 4-րդ դարի 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ և ճարտարագործ»։

3. Վաղարշ Ա

Վաղարշ Ա (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 117-140 թվականներին։ Սանատրուկ թագավորի որդին։ 116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 140 թ. նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշակին գահընկեց է արել Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։

4. Վաղարշ Բ

Վաղարշ Բ (ծն. թ. անհայտ – մոտ 198), Հայոց Արշակունի թագավոր 186–ից։Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։

Posted in Ճամբար, Ուսումնական անհատական պլան

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

 Մեզ մոտ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, երկրորդ ուսումնական շրջանը ճամբարային է։ Այս տարի ձմեռային ճամբարը մեկնարկեց հունվարի 8֊ից և տևեց երեք շաբաթ, մինչև 26֊ը։ Մեր ջոկատավարը ընկեր Գոհարն էր։ Ունեցանք շատ հագեցած, ուրախ, մարզական, բնագիտատեխնիկական, հայրենագիտական ձմեռային ճամբար։ Հունվարյան ճամբարային գործունեությունն իրականացնում էինք նախապես հրապարակած աշխատակարգով.

  1. Առաջին շաբաթվա աշխատակարգ
  2. Երկրորդ շաբաթվա աշխատակարգ
  3. Երրորդ շաբաթվա աշխատակարգ

Ճամբարի ընթացքում ունեցել ենք նաև ռազմամարզական պարապմունք։

Ես բոլոր օրերի մասին մի փոքր պատում եմ գրել , սա իմ Ճամբար բաժնի հզումն է

https://aramminassian.wordpress.com/category/%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80/

Posted in Ճամբար

Հունվարի 26

Սա ձմեռային ճամբարի վերջին օրն էր։ Ընդհանուր պարապմունքից հետո գնացինք Երևանի «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»։ Շատ լավ անցավ, բայց ես տխուր էի քանի որ ճամբարը ավարտվում էր։

Posted in Ճամբար

Հունվարի 25

Այսօր ընդհանուր պարապմունքից հետո,  հետազոտական վարժարանի ճամբարականներով «Երաժշտության ազդեցությունը անօրգանական նյութերի բյուրեղային կառուցվածքի ձևավորման վրա» հետազոտական աշխատանքի և բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում, այցելեցինք «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ», որտեղ մեզ դիմավորեց ռազմական ակադեմիայի ճշգրիտ գիտությունների ամբիոնի պետ, ֆմ.գ.թ. , դոցենտ պարոն Ափրեյանը։

Այնտեղ շրջեցինք տարբեր լաբարատորիաներով, տեսանք թե ինչպես են պատրաստում ադամանդներ և այլ քարեր։ Ինստիտուտը Մասնագիտացում՝ Ֆիզիկա. պինդ մարմնի ֆիզիկա, ակուստաֆիզիկա, միջուկային ֆիզիկա, տարրական մասնիկների ֆիզիկա, հեղուկ բյուրեղների ֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, ակուստիկա, նյութագիտություն, գիտահետազոտական սարքերի մշակում

Posted in Ճամբար

Հունվար 24

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո,հունվարյան ուսումնական ճամբարի  շրջանում, Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների բնագիտական ճամբարային ջոկատով , Ձմեռային մարզական խաղերի շրջանակում ,գնացինք ձյունաշատ Լեռնանիստ՝

Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828թ-ին: Նախկինում կոչվել է Վերին Ախտա, 1978 թվականին   վերանվանվել է Լեռնանիստ:

Այն Հրազդանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքն է, բնակչության թվաքանակը՝  3218  մարդ:  Համայնքն ունի 663 տնտեսություն: Գտնվում է Երևանից 45 կմ, իսկ  Հրազդանից՝ 7 կմ հեռավորության վրա:

Շատ հիանալի օր ունեցանք, սահանկներով սահեցինք։ Վերջում գնացինք ճաշարան և վառարանի մոտ տաքացանք։ Իսկ մեր ուսուցիչները մեզ համար կարտոֆիլմպատրաստեցինք։

Posted in Ճամբար

Հունվար 23

Այսօր ընդհանուր պարապմունքից հետո մենք մեր ջոկատով գնացինք ԵՊՀ-ի Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ։ Այնտեղ բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում, ծանոթացանք ԵՊՀ-ի ֆիզիկայի լաբորատորիաների հետ , Եղանք մեխանիկայի, մոլեկուլյար ֆիզիկայի, էլեկտրականության ամբիոնների լաբորատորիաներում ևկատարեցինք փորձեր։

Ֆիզիկամաթեմատիկական կադրերի պատրաստումը Երևանի պետական համալսարանում սկսվել է 1922 թվականից: Հայաստանում ֆիզիկայի զարգացման համար նշանակալի իրադարձություն էր 1933 թ․ համալսարանի կառուցվածքում Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հիմնադրումը` Ֆիզիկայի և Մաթեմատիկայի առանձին բաժիններով:

Ֆիզիկայի զարգացումը խթանելու և նոր կադրերով ապահովելու նպատակով 1959 թ․ համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից առանձնացել և կազմավորվել է Ֆիզիկայի ֆակուլտետը, որի առաջին դեկանն էր ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Նորայր Քոչարյանը:

1975թ․ ՀԽՍՀ ԳԱ նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի օժանդակությամբ Ֆիզիկայի ֆակուլտետից առանձնացել և կազմավորվել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որի հիմնադիրը և առաջին դեկանը եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Յու. Վարդանյանը: 

 Այս երկու ֆակուլտետների հենքի վրա էլ 2022 թ․ ձևավորվել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտը՝ ՀՀ ժամանակակից ֆիզիկայի մասնագետների պակասը լրացնելու նպատակով։

Posted in Ճամբար

հունվար 22

9:00-9:20 Ընդհանուր պարապմունք ունեցանք ։Իսկ 9:20-11:50 սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց շախմատային մրցաշար ։

Այնուհետև դաս ունեցանք ռազմամարզական , որը շատ եմ սիրում։Այն շատ հետաքրքիր և ուսուցողական անցավ։

Օրվա վերջում այցելեցինք ինժեներական ստեղծագործության լաբորատորիա՝ բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում։

Posted in Ճամբար

Հունվար 18

Օրը սկսեցինք ինչպես միշտ ընդհանուր պարապմունքով։ Հետո քննարկեցինք օրվա անելիքները։ Քնարկեցինք և մտքերի փոխանակում ունեցանք Նախագիծ՝ «Փորձերի հենքի վրա ձևակերպում ենք ֆիզիկայի հիմնարար օրենքները»։

Հետո Ազգային Պար՝ Կարինե Գրիգորյան և սովորողներ շրջանակում ունեցանք ուրախ պարի դաս։ Օրվա վերջում յուրաքանչյուրը գնաց իր հետազոտական աշխատանքին։