Posted in Հայրենագիտություն

Ապարանի Ջրամբար

Ապարանի Ջրամբար –  Կառուցվել 1962-1967թթ-ին։ Մակերեսը 7,9 քառակուսի կիլոմետր է,        ընդհանուր ծավալը՝91միլիոն խորանարդ մետր, օգտակարը՝81 միլիոն խորանարդ մետր, ջրթողունականությունը վայրկյանում 18 խորանարդ մետր։ Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունը՝ 50մ, երկարությունը՝200մետր խորանարդ։

Սնվում է Քասախ գետի ,Լուսագյուղ, Վարդենիս,Թթուջուր, Եղիապատրուշ, Քուչակ գետակների և մթնոլորտային տեղումներից։ Ձմռանը սառցակալում է։ Օգտագործվում է ոռոգման  համար։

35

Ապարանի Ջրամբարի ձախ ափին է գտնվում վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Զովունիի հուշարձանների խումբը՝ Թուխ Մանուկ, Սուրբ Վարդան, Պողոս-Պետրոս եկեղեցիներից և քառակող կոջողներից։

34

https://m.facebook.com/story.php?story_fbid=3209742599039777&id=10000012205840

Posted in Հայրենագիտություն

Գետը համայնքում

Հրազդան գետ

122041065046Հրազդան գետը ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում ԳեղարքունիքիԿոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատիմարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

 

  • Տպավորություններ. գետին հանդիպելուց առաջ և հետո
  • Գետի նկարագրություն աբովյանական բարբառով
  • Էկո նախագծեր — գետի հովտի մաքրում

Posted in Հայրենագիտություն

Լոռու մարզ

Picto infobox map.png

Լոռու մարզ

 

Զինանշան
Lori marz coa.gif
View from Dsegh.JPG
Երկիր Հայաստան Հայաստան
Կարգավիճակ մարզ
Մտնում է Հայաստան
Ներառում է Քաղաք՝ 8
Գյուղ՝ 122
Վարչկենտրոն Վանաձոր[1]
Մարզպետ Անդրեյ Ղուկասյան
Բնակչություն (2002) 392․300[1]
Խտություն 103.5/կմ²
Տարածք 3799 կմ² կմ²
Lori.svg
Lori Province.svg
ISO 3166-2 կոդ AM-LO
Փոստային ինդեքսներ 1701–2117
Կոորդինատներ40°55′ հս․ լ. 44°30′ ավ. ե.
lori.am

Լոռու մարզը գտնվում է  Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։

 

 

Աշխարհագրություն

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով ։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ ԴեբեդՁորագետՏաշիր գետՓամբակ և Աղստև։

Կլիմա

Լոռու մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Լոռու և Տավուշի մարզերը համարվում են ՀՀ ամենախոնավ մարզերը: Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, բնորոշ են տևական, ցուրտ ձմեռները: Յուրաքանչյուր տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: 

Պատմություն

Լոռին գտնվում է պատմական Մեծ Հայքի Գուգարք աշխարհի տարածքում։

Պատմամշակութային հուշարձաններ

Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։

 

Վարչատարածքային բաժանում

Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղային համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են հետևյալ շրջաններում.

Տրանսպորտ

Լոռու մարզում է գտնվում Հայաստանի ամենաերկար ավտոտրանսպորտային թունելը, որն անցնում է Բազումի լեռնաշղթայի տակով և Ստեփանավան – Վանաձոր հիմնական ավտոերթուղու մաս է կազմում։

ԲՈւՀեր

Լոռու մարզում են գտնվում հետևյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝

 

Քաղաքներ

1988 թվականի երկրաշարժ

1988 թ. Դեկտեմբեր 7-ի երկրաշարժի էպիկենտրոնն էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքից քիչ հյուսիս գտնվող Նալբանդ գյուղը, որը ներկայում կոչվում է Շիրակամուտ։ Երկրաշարժի արդյունքում գետնին էին հավասարվել Սպիտակի գրեթե բոլոր շինությունները, Կիրովական (ներկայից Վանաձոր) քաղաքում ավերվել էին 8000 բնակարան, Ստեփանավանում փլվել էին 30 շենք և 2500 տուն։

 

Posted in Հայրենագիտություն

Տաթևի վանք

Տաթևի վանքը

Վանք, կրոնական հաստատություն՝ մենաստան, հոգևոր և մշակութային կենտրոն, ճարտարապետական կառույցների համալիր։ Վանքերի ճարտարապետությունը արտահայտել է դրանց դերը հասարակական կյանքում, տարբեր կրոններում, երկրներում ու ժողովուրդների մոտ ունեցել է որոշակի յուրահատկություններ։ Հայաստանի վանական համալիրներում բացի պաշտամունքային շենքերից կառուցվել են գավիթներ, սեղանատներ, գրատներ, բնակելի շենքեր, դամբարաններ, զանգակատներ, տնտեսական և արտաքին բազմազան կառույցներ։ Վանքերը հայկական միջնադարյան մշակույթի մեջ առանձնակի նշանակություն են ունեցել հատկապես IX–XIY դարերում, երբ այստեղ զարգանում ու մշակվում էր մանրանկարչությունըքանդակագործությունը և ճարտարապետական միտքը։ Վանական համակառույցներ Հայաստանում կազմավորվել են ավանդական սրբավայրերի տեղում (Սևան, Գեղարդ), վաղ միջնադարյան հուշարձանների շուրջը (Հովհանավանք, Հառիճ), ինչպես և միանգամայն նոր վայրերում (ՍաղմոսավանքՆոր Գետիկ և այլն)։ Հայկական վանական համալիրներին բնորոշ է կառույցների ազատ կամ գծային դասավորությունը, նրանց ներդաշնակ կապը ինչպես շրջակա բնության, այնպես էլ միմյանց հետ, ընդ որում մեծ հմտությամբ նկատի են առնվել կառույցների տիպերը, հորինվածքային առանձնահատկությունները, քարի գույնը։ Համալիրները սովորաբար տեղադրվել են դժվարամատչելի տեղերում կամ պաշտպանված են եղել ոչ հեռու տեղավորված հզոր ամրոցներով։ Սակայն նրանցից շատերը ունեցել են իրենց բավական ուժեղ պարսպապատերը (բնորոշ էր հատկապես XVII–XVIII դարերի վանքերին)։ Վանական համալիրների ճարտարապետական կերպարի կազմավորման հարցում խիստ էական նշանակություն են ունեցել պաշտամունքային կառույցներից իրենց հորինվածքով տարբեր աշխարհիկ շենքերի (սեղանատներ, աղբյուրներ), դամբարանների (գավիթներ, հատկապես, երկհարկ դամբարան–եկեղեցիներ) և զանգակատների ծավալային ձևերը։ Այս տիպի կառույցներում է, որ ճարտարապետները, կաշկանդված չլինելով կրոնական, դոգմատիկ պահանջներով, կարողացել են ցուցադրել իրենց տաղանդի ամբողջ ուժը (Սանահինի, Հաղպատի, Գանձասարի, Հոռոմոսի գավիթները, Նորավանքի Բուրթել իշխանի երկհարկ դամբարան–եկեղեցին, Հաղարծնի սեղանատունը և այլն)։ Նույնը կարելի է ասել նաև հայ ճարտարապետության հետ սերտորեն շաղկապված քանդակագործական արվեստի մասին, որի զարգացումը անմիջականորեն կապված էր վանական համալիրներում (Աղթամար, Բղենո Նորավանք, Գանձասար) գործող բարձրարվեստ քանդակագործների հետ։

Posted in Հայրենագիտություն

Հաղպատի վանական համալիր

Հաղպատի վանական համալիր
Monasterio de Haghpat, Armenia, 2016-09-30, DD 17.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հաղպատ
Հոգևոր կարգավիճակ Գործող
Ներկա վիճակ Կանգուն
Մասն է Հաղպատի և Սանահինի վանքեր
Ժառանգության կարգավիճակ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան

ՀաղպատՀաղբատի վանքմիջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր: Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում: Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[2]։

Անվանում

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։

Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

Պատմություն

Սմբատ և Կյուրիկե թագավոր-եղբայրների բարձրաքանդակը Հաղպատի վանական համալիրում

Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը 976 թվականին հիմնադրել են Աշոտ Գ[3] թագավորը և նրա կին Խոսրովանույշը[4]՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար: Հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որը Տիրանուն երեցի հետ ղեկավարել է եկեղեցու շինարարությունը (ավարտը՝ 991 թվականին) և հիմնել վանքի հոգևոր դպրոցը: Սանահինի վանքից և այլ վայրերից հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ, և շուտով Կյուրիկյան թագավորության այս երկու վանքերում միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի: 11-րդ դարի 1-ին քառորդում Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ (1005-1020), Սուրբ Գրիգոր եկեղեցին (1005) և վանքի նախնական պարիսպը: 11-րդ դարում կառուցվել է նաև գրատունը, որի փայտե ծածկը հետագայում վերաշինվել է քարով։

1064 թվականին Տաշիր-Ձորագետի թագավոր Կյուրիկե Ա Բագրատունին, ճանաչելով սելջուկ թուրքերի գերիշխանությունը, կարողացել է կիսանկախ վիճակում պահպանել թագավորությունը և նրա հոգևոր կենտրոնները: Նույն ժամանակ նա եպիսկոպոսական աթոռը Սանահինից տեղափոխել է Հաղպատ, որտեղ 1081 թվականին օժանդակել է Անի-Շիրակի եպիսկոպոս Բարսեղին՝ օծվելու կաթողիկոսական տեղապահ (1105-1113 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Բարսեղ Ա Անեցի): Հաղպատում Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ է կարգվել Սարգիս եպիսկոպոսը: 1105 թվականին Ղըզըլ ամիրան հարձակվել, ավերել և կողոպտել է մի շարք բնակավայրեր և վանքեր, այդ թվում՝ Սանահինի և Հաղպատի միաբանությունները:

12-րդ դար

Հաղպատ գյուղի բնությունը, 2013 թվական

1177-1178 թվականներին Վրաց թագավոր Գեորգի III-ի դեմ Իվան Օրբելու գլխավորած ապստամբության պարտությունից հետո Լոռին կարճ ժամանակով հանձնվել է սպասալարի պաշտոնով ղփչաղ Խուբասարին, այնուհետև՝ Մահկանաբերդի Արծրունիներին: Վերջիններիս իշխանության հիմնադիր Վահրամ Արծրունին, որն ազգակցական կապ է ունեցել Զաքարյան իշխանների հետ և 1181 թվականից վրաց արքունիքի ամիրսպասալարն էր, հիշատակվում է որպես Մահկանաբերդի և Հաղպատի տեր: Նրա որդիներից ամիր Քուրդ Արծրունին Քարթլիի և Թիֆլիսի ամիրապետն էր, Բարսեղ եպիսկոպոս Արծրունին՝ Հաղպատի վանքի առաջնորդը, որը Թամար թագուհու հրամանով նշանակվել էր նաև Քարթլիի արքեպիսկոպոս:

12-րդ դարի 2-րդ կեսին սկսվել է Հաղպատի միաբանության վերելքի նոր ժամանակաշրջան, որը շարունակվել է նաև 13-րդ դարում՝ Զաքարյան իշխանների տիրապետության օրոք: Վանքում կատարվել են շինարարական մեծածավալ աշխատանքներ, որոնք չեն ընդհատվել նույնիսկ մոնղոլական տիրապետության տարիներին: Այդ ժամանակահատվածում է հիմնականում ձևավորվել և ամբողջացել վանքի ճարտարապետական համալիրը: 1185 թվականին Կյուրիկե Գ թագավորի դուստր Մարիամը Սուրբ Նշան եկեղեցու արևմտյան կողմում կառուցել է Կյուրիկյան թագավորների սրահ-տապանատունը, որը 13-րդ դարի 1-ին քառորդին, վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենացուօրոք հիմնովին վերակառուցվել է և վերածվել եկեղեցու ընդարձակ գավթի: Նրա ժամանակ կառուցվել են նաև Ուքանանց տոհմի երեք խաչքար-դամբարանները, նորոգվել Սուրբ Նշան և Սուրբ Գրիգոր եկեղեցիների ծածկերը, կատարվել վանքի տարածքի ընդարձակման, պարսպապատման և բարեկարգման աշխատանքներ: Համալիրի տարածքից դուրս կառուցվել է Կուսանաց անապատը: 13-րդ դարի 1-ին քառորդին է վերագրվում նաև սեղանատան կառուցումը, որի ճշգրիտ ժամանակը հայտնի չէ:

Մոնղոլական արշավանքների նախօրեին՝ 1233 թվականին, Հովհաննես Մածնաբերդցի վանահոր օրոք, միաբանության պաշտպանության նպատակով վանքից ոչ հեռու, լեռնային դժվարամատչելի հրվանդանի վրա կառուցվել է Կայան բերդ կոչվող ամրոցը, որը, սակայն, անկարող է եղել դիմագրավել թշնամուն և 1241 թվականին ավերվել է: Հաջորդ վանահոր՝ Համազասպի ժամանակ կառուցվել են նոր, ընդարձակ գավիթը, զանգակատունը և պարսպի արևելյան մուտքը: 13-րդ դարի 2-րդ կեսին, Դոփյան տոհմից սերող Հովհաննես վանահոր օրոք վերակառուցվել է գրատան ծածկը, կից կառուցվել է սրահ, աթաբեկ և ամիրսպասալար Սադուն Արծրունու արևշատության համար կանգնեցվել է «Ամենափրկիչ» նշանավոր խաչքարը: Վանքի տարածքից դուրս կառուցվել են Սուրբ Սիոն եկեղեցին և աղբյուր: Դարավերջին գրատան սրահի վրա հավելվել է փոքր մատուռ:

13-18-րդ դարեր

11-13-րդ դարերում վանքի համար եղել են նաև կրթության, գիտության և մշակույթի մեծ վերելքի ժամանակաշրջան: Այդտեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին, իրավագետ և մանկավարժ Դավիթ Ալավկա Որդին, մատենագիր Վարդան Հաղպատեցին, նրա աշակերտ, ուսուցչապետ Դավիթ Քոբայրեցին, մատենագիր Մխիթար Քոբայրեցին, պատմիչ, մատենագիր, աշխարհագրագետ և փիլիսոփա Վարդան Արևելցին: Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուսումնական այլ կենտրոններում: Առավել նշանավոր է «Հաղպատի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6288), որը մանրանկարչական արվեստի լավագույն նմուշներից է: Վանքն ունեցել է իր ժամանակագրության ավանդական մատյանը՝ «Քոթուկը», որը չի պահպանվել:

14-րդ դարի վերջին՝ Զաքարյանների իշխանական տան տրոհումից հետո, Հաղպատն անցել է նրանց շառավիղների՝ տեղական իշխանների տնօրինությանը. նրանք այստեղ և այլ վանքերում եղել են նաև հոգևոր առաջնորդներ:

14-15-րդ դարերում վանքի ձեռագրերը կողոպուտից և ոչնչացումից փրկելու նպատակով թաքցվել են մոտակա դժվարամատչելի քարայրերում, իսկ գրատունը վերածվել է մառանի: Մոռացված ձեռագրերը հայտնաբերվել են 18-րդ դարի վերջին քառորդին, Աբրահամ Թեքերտաղցի առաջնորդի ժամանակ: Վերջինս այրել է քայքայված ձեռագրերը՝ որպես գործածության համար ոչ պիտանի:

1155 թվականին թուրք-իրանական պայմանագրով Լոռին անցել է Սեֆյան Իրանին և ընդգրկվել Քարթլի-Կախեթի վալիության մեջ, իսկ 1747 թվականին անկախացել է Իրանից և 1762 թվականին դարձյալ մտել Վրաստանի կազմի մեջ: 17-րդ դարում Հաղպատն իր շրջակայքով պատկանել է Բարաթյաններին: Միաբանությանը հովանավորել են նաև Բեհբությանները: Նույն դարի 2-րդ կեսին վանքում կատարվել են վերանորոգչական մեծ աշխատանքներ: Ըստ արձանագրության տվյալների՝ 1651, 1655 թվականներին Խոջա Բեհբութը և Մահմեդի Ազիզը նորոգել են եկեղեցիները, որոնք վերանորոգվել են 1668 թվականի երկրաշարժից հետո: 1676-1677 թվականներին նորոգվել են Կուսանաց անապատը, վանքի պարիսպը և գրատան սրահի վերջին մատուռը:

17-18-րդ դարերում լեզգիները բազմիցս հարձակվել և ավերել են վանքը, ուստի Հաղպատի առաջնորդարանը 1751-1776 թվականներին և հետագայում ևս ստիպված ժամանակավորապես պատսպարվել է Թիֆլիսում: 1776 թվականին առաջնորդարանը կրկին հաստատվել է Հաղպատում: Վրաց թագավոր Հերակլ II-ի օժանդակությամբ նորոգվել և բարեկարգվել է անխնամ մնացած վանքը: Սակայն դեռևս վտանգավոր իրավիճակը 1783 թվականին դարձյալ ստիպել է տեղափոխվել Թիֆլիս: Հաղպատի առաջնորդարանում 1768 թվականից՝ որպես աբեղա, իսկ 1778 թվականից՝ որպես Սուրբ Նշան եկեղեցու լուսարար ծառայել է Սայաթ-Նովան՝ Տեր-Ստեփանոս անվամբ:

1786 թվականին Հաղպատի վրա է հարձակվել լեզգի Ումմա (Օմար) խանը, սակայն հանդիպելով գյուղացիների դիմադրությանը՝ նահանջել է, իսկ 1795 թվականին Թիֆլիսում Հաղպատի առաջնորդարանը ենթարկվել է Աղա Մահմուդ խանի ավերածություններին ու կողոպուտին. այլ արժեքների հետ ոչնչացվել է նաև վանքի «Քոթուկը»:

19-րդ դար

19-րդ դարի սկզբին Լոռին Վրաստանի հետ միասին անցել է ռուսական կայսրությանը: 19-րդ դարի 1-ին քառորդին Հաղպատի առաջնորդներն են եղել Հովհաննես Ակնեցին (1808-1811), Աստվածատուր Արցախեցին (1811-1814) և Ներսես Աշտարակեցին (1814 թվականից), որոնք միաժամանակ վարել են նաև վիրահայոց առաջնորդությունը: Այդ տարիներին երկրում տիրող ռազմաքաղաքական անկայուն վիճակը ստիպել է Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսին 1822-1824 թվականներին ապաստանել Հաղպատում: Բռնի ռուսականացման քաղաքականության դեմ անհանդուրժողականության համար Ներսես Աշտարակեցին գեներալ Իվան Պասկևիչիթելադրանքով 1828 թվականին աքսորվել է Բեսարաբիա, որտեղ առաջնորդել է տեղի հայ եկեղեցական թեմը, իսկ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ, բանաստեղծ ու մանկավարժ Հարություն Ալամդարյանը 1830-1832 թվականներին աքսորվել է Հաղպատ:

1836 թվականին, Զաքարիա արքեպիսկոպոս Գուլասարյան-Բեհբուդյանցի առաջնորդության ժամանակ վերացվել է Հաղպատի եպիսկոպոսական աթոռը: Նախկին վիճակը և կարողությունները կորցրած վանքը գոյատևել է ևս մի քանի տասնամյակ: Հաղպատի վանքի վերջին վանահայրն է եղել Սերովբե եպիսկոպոս Արարատյանը. նա հիշատակվում է նաև 1873 թվականին Դեբեդ գետի վրա քարե կամրջի կառուցման առնչությամբ:

20-րդ դար

Հաղպատի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմելու մասին փաստող ցուցանակ

Խորհրդային իշխանության տարիներին վանքը պահպանվել է որպես պատմամշակութային հուշարձան: Պարբերաբար կատարվել են ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ (ճարտարապետներ՝ 1927 թվականին՝ Ալեքսանդր Թամանյան, 1929 թվականին՝ Ն. Տոկարսկի, 1930 թվականին՝ Ա. Ավետիսյան, 1950 թվականին՝ Ա. Բալասանյան, 1954-1955 թվականներին՝ Հ. Հակոբյան, 1965-1966 թվականներին՝ Վ. Խաչատրյան, 1973-1975 թվականներին՝ Հ. Գասպարյան):

1989 թվականին, Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, վանքը վերադարձվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնիտնօրինությանը: Հայկական պատմաճարտարապետական հուշարձաններից Հաղպատի վանքն առաջինն է, որ ընդգրկվել է (1996ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Ճարտարապետություն

Համալիրի՝ տարբեր ժամանակներում կառուցված և տարաբնույթ շինություններն ի վերջո կազմել են ամբողջական, ներդաշնակ, ասիմետրիկ, բայց հավասարակշիռ մի հորինվածք, որի բաղկացուցիչ յուրաքանչյուր տարրը և մանրամասները համահունչ են միմյանց և շրջակա բնությանը: Վանքի ընդհանուր համայնապատկերում առանցքային և գերիշխող դիրք է գրավում Սուրբ Նշան եկեղեցին (976-991), որին կից աստիճանաբար ձևավորվել է համալիրի կորիզը կազմող հուշարձանախումբը: Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպի խաչագմբեթ ենթատիպին՝ արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով և անկյուններում տեղադրված երկհարկ ավանդատներով: Մուտքեր ունի հյուսիսային և արևմտյան կողմերից:

Ընդարձակ և միասնական ներքին տարածքը պսակվում է լայնանիստ և բարձրադիր գլանաձև գմբեթով: Արևելյան, հարավային և հյուսիսային ճակատները ջլատված են եռանկյունաձև հատվածքով երկուական ուղղաձիգ խորշերով, որոնք, կառույցին թեթևություն և տարածական կոշտություն հաղորդելուց բացի, զուսպ մշակված քիվերի և պսակների հետ կազմում են նրա հարդարանքի էական տարրը: Արևելյան ճակատի վերին մասում խորաքանդակ պատկերված են Սմբատ և Գուրգեն (Կյուրիկե) թագավորները՝ կանգնած դեմ հանդիման, ձեռքերում՝ եկեղեցու մանրակերտը: Եկեղեցու Ավագ խորանը և պատերի առանձին հատվածներ պատված են եղել որմնանկարներով, որոնցից միայն հետքեր են պահպանվել: Ավագ խորանի պատին պատկերված է եղել գահին նստած Քրիստոսը, իսկ դրանից ցած՝ «Ավետման»«Ծննդյան» և «Մկրտության» տեսարաններ (10-րդ դար): Հարավային պատին ամբողջ հասակով նկարված են եղել Սադուն Արծրունու և նրա որդու՝ Խութլու Բուղայի պատկերները (13-րդ դար): 19-րդ դարի մատենագիր, Սանահինի վանքի վանահայր Հովհան Ղրիմեցին, հենվելով մի հին ավանդության վրա, Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը վերագրել է Անիի նշանավոր ճարտարապետ Տրդատին,ինչը հավանական են համարում նաև որոշ հետազոտողներ:

Սուրբ Նշան եկեղեցի

Հաղպատի վանքը․ կենտրոնում երևում է Սուրբ Նշան եկեղեցին, 2016 թվական

WorldHeritageBlanc.svg

Հաղպատի և Սանահինի վանքային համալիր

Monasteries of Haghpat and Sanahin*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Հաղպատի վանք

Երկիր Հայաստան Հայաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ (ii)(iv)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և
Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1996  (20-րդ նստաշրջան)
Համար 777
##

Հաղպատի վանական համալիր (Հայաստան)

Locator Dot2.gif
Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Հայ միջնադարյան ճարտարապետության բացառիկ արժեքավոր նմուշներից է Սուրբ Նշան եկեղեցու գավիթը (1210-1225), որը կառուցված է եկեղեցու արևմտյան կողմում, նրան կից, իշխանուհի Մարիամի հիմնադրած սրահ-տապանատան (1185) տեղում: Վերակառուցումից հետո վերջինից պահպանվել են արևելյան և արևմտյան ծայրային հատվածները, որոնք վարպետորեն ընդգրկվել և մաս են կազմել նոր կառույցի: Ուղղանկյուն հատակագծով ընդարձակ դահլիճը ծածկված է երկու զույգ, միմյանց հետ խաչվող կամարներով, որոնք արևելյան կողմում հենվում են եկեղեցու արևմտյան պատին կից որմնասյուներին, իսկ արևմտյան կողմում՝ առանձին կանգնած սյուներին:

Չորս կամարներով ստեղծված կենտրոնական քառակուսին իր հերթին ծածկված է դրանց վրա հենված խաչվող կամարների մի նոր, առավել փոքր համակարգով՝ ստեղծելով բարդ, սակայն տեկտոնիկ, տրամաբանված ու գեղարվեստորեն հարուստ ու բազմապլան տարածական կոնստրուկտիվ հորինվածք, որն ավարտվում է երդիկով և սլացիկ ռոտոնդայով: Գավթի արտաքին պարզ ու զուսպ հարդարանքի ֆոնի վրա առավել շեշտված երևում է հարուստ զարդաքանդակներով մշակված արևմտյան շքամուտքը:

Համալիրի երկրորդ գավիթը (1255), որը կառուցող վանահոր անունով կոչվում է նաև «Համազասպի ժամատուն», գտնվում է Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային կողմում, մոտ 8 մ հեռավորությամբ: Կառույցը պատկանում է քառակուսի հատակագծով կենտրոնակազմ չորս սյուների վրա հենված կամարածածկ և երդիկավոր գավիթների տարածված տիպին և ամենամեծն է դրանց շարքում (մոտ 330 մ2): Արևելյան կողմում առանցքային տեղադրությամբ այն հաղորդակից է անհամեմատ փոքր չափերով միանավ թաղածածկ եկեղեցուն, որն ունի ընդամենը 20 մ2 մակերես: Վերջինիս և գավթի այս անսովոր և անհամաչափ համադրության պատճառով հաճախ անտեսվել է եկեղեցու գործառնական դերը, և գավիթը համարվել է ինքնուրույն, առանձին շինություն՝ ժողովարան:

Փոքր չափեր ունի նաև Սուրբ Գրիգոր եկեղեցին (1125), որը ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն հատակագծով, անկյուններում՝ ավանդատներով (արևմտյան կողմում՝ կրկնահարկ), թաղածածկ և երկլանջ տանիքով կառույց է՝ տեղադրված Սուրբ Նշան եկեղեցու գավթին կից, հարավային կողմում:

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Համալիրի երրորդ փոքր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին (13-րդ դար), գտնվում է Սուրբ Նշան եկեղեցու գավթի հյուսիսային կողմում, նախկին սրահ-դամբարանի պահպանված մասից 2 մ հեռավորությամբ: Ներքուստ խաչաձև, սակայն առանց ավանդատների, կենտրոնակազմ գմբեթավոր կառույց է, որի հյուսիսային և հարավային խաչաթևերի խորությունն այնքան փոքր է, որ հատակագծում դրանք ընդգրկվել են եկեղեցու պարզ ուղղանկյան եզրագծի մեջ: Արևմտյան ճակատի առանցքով տեղադրված շքամուտքը հարդարված է քանդակազարդ շրջանակով: Եկեղեցին կոչվում է նաև Խաթունաշեն, կառուցողի՝ Դեսումյանց Հասան իշխանի դուստր Խաթունի անվամբ:

Գրատուն

Վանքի գրատունը (11-րդ դար, վերակառուցվել է 1258-1262 թվականներին) քառակուսի պարզ հատակագծով սրահ է, սկզբնապես ծածկված է եղել փայտե սյունահեծանային կոնստրուկցիայով: Վերակառուցման ժամանակ այն փոխարինվել է քարաշեն խաչվող կամարների համակարգով, որը հենվում է պատերին կից հավելված որմնասյուների վրա: Ծածկի կենտրոնական քառակուսին պսակվում է ութանիստ վրանաձև երդիկավոր գմբեթով: Սրահի որմնակամարներով ջլատված պատերն ունեն նաև որմնախորշեր, որոնք կատարել են գրապահարանի դեր: Միակ մուտքը արևմտյան կողմից է և բացվում է Սուրբ Նշան եկեղեցու և «Համազասպի ժամատան» միջանկյալ տարածքում՝ գրատան վերաշինության հետ միաժամանակ կառուցված սրահի մեջ:

Համազասպի ժամատուն

Փոքր գավթին հյուսիսից կից Համազասպի ժամատունը 1257 թվականին կառուցել է Համազասպ Անեցի վանահայրը։ Չորս հզոր սյուներով, երդիկավոր, կենտրոնակազմ դահլիճ է՝ իր տիպի մեջ ամենամեծը (18, 68 x 18, 20 մ)։ Արևելքից կից է ավելի վաղ կառուցված մատուռը։

Զանգակատուն

Հաղպատի վանքի աշտարակ-զանգակատուն

Հուշարձանախմբից անջատ՝ գրատան հյուսիսարևելյան կողմում, մոտ 5 մ հեռավորությամբ կանգնած է 25 մ բարձրություն ունեցող զանգակատունը, որը նմանատիպ առավել վաղ և լավագույն օրինակներից է: Նրա երկհարկ հիմնական զանգվածը ավարտվում է սյունազարդ զանգաշտարակով: Առաջին հարկի հատակագծի եզրագիծը հավասարաթև խաչ է, երկրորդ հարկինը՝ այն ներգծող քառակուսի՝ հատված անկյուններով: Այս համադրության շնորհիվ արտաքին անկյուններում ստեղծվել են ստալակտիտային տրոմպների համակարգով պսակվող ուղղաձիգ խորշեր, որոնք շքամուտքի ու լուսամուտների կամարազարդ բացվածքների շրջակալների, ճակտոնների քիվերի և հովհարաձև վեղարով զանգաշտարակի հետ կառույցին հաղորդում են թեթևություն և վերասլաց համաչափություն: Պատի միջին բարձրության վրա գտնվող շարքերից մեկը, որը չի ընդհատվում բացվածքներով, ողջ պարագծով կառուցված է որպես հակաերկրաշարժային հոծ գոտի, որտեղ քարերը միմյանց ագուցված են ձգման ուժերին դիմակայող ատամնաձև ելուստներով: Հարկերը միմյանց հետ հաղորդվում են ներքին քարե աստիճաններով: Առաջին հարկում կան երկու, իսկ երկրորդում՝ չորս մատուռ-աղոթարաններ՝ ինչի պատճառով վիմագրերում կառույցն անվանվում է նաև եկեղեցի:

Սեղանատուն

Հայ միջնադարյան աշխարհիկ կառույցների մեջ բացառիկ տեղ է գրավում սեղանատունը (1220-ական թվականներ), որը կառուցված է վանքի պարսպապատ տարածքի հյուսիսային եզրին: Արևելք-արևմուտք երկայնական առանցքով ուղղանկյուն ընդարձակ սրահ է՝ կողմերի 1:2 հարաբերությամբ: Կենտրոնական մասում լայնական առանցքով դրված երկու սյուներով սրահը բաժանված է երկու քառակուսի մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է որմնասյուներին և կենտրոնական սյուներին հենվող խաչվող կամարների համակարգով և ութանկյուն երդիկավոր գմբեթով: Մուտքը արևմտյան կողմից է, իսկ արևելյան պատը ներքուստ ձևավորված է կամարակապ խորշով:

Վանքի աղբյուր

Պարսպապատ տարածքից դուրս՝ մոտ 100 մ արևելք, գտնվում է վանքի աղբյուրը (1258): Այն ուղղանկյուն հատակագծով երկարավուն սրահ է, որի երեք պատերը խուլ են, իսկ հարավային երկայնական պատը ձևավորված է երկթեք տանիքի ճակտոնի տակ առնված կենտրոնակակն մեծ կողմնային երկու փոքր կամարակապ բացվածքներով: Ներսում՝ հյուսիսային պատի ողջ երկայնքով, տեղադրված են միմյանց հետ հաղորդվող վեց տաշտակներ, որոնց միջով հոսում է ջուրը: Նույն ուղղությամբ ավելի հեռու՝ բարձունքի վրա գտնվում է Եկեղեցի Կուսանաց Անապատ (Տիրամոր Եկեղեցի)՝ Սուրբ Տիրամայր եկեղեցով (13-րդ դար), որը ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն փոքր կենտրոնագմբեթ կառույց է:

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Ձախ հատվածում երևում է Սուրբ Գրիգոր եկեղեցին, իսկ աջ հատվածում՝ Սուրբ Նշանը, 2016 թվական

Գավթից հարավ տեղադրված Սուրբ Գրիգոր եկեղեցին (1025) դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով, երկթեք կտուրով, թաղակապ շինություն է, որի չորս անկյուններում ավանդատներ են (արևմտյանները՝ կրկնահարկ)։

Հուշարձաններ

Վանական համալիրի տարածքում և շրջակայքում պահպանվել են մեմորիալ և մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ: Դրանցից առավել նշանավոր է բարձրարվեստ պատկերաքանդակներով հարուստ «Ամենափրկիչ» խաչքարը, որը տեղադրված է Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային մուտքի մոտ՝ սրահի ներսում: Հիշարժան են նաև Ուքանանց իշխանական տոհմի երեք խաչքար-դամբարանները՝ վանքի հյուսիսարևմտյան պարսպի մոտ:

Հաղպատի վանական համալիրում վավերագրվել և վերծանվել է մոտ 260 վիմագիր արձանագրություն, որոնց ժամանակագրությունն ընդգրկում է 10-18-րդ դարերը: Դրանք պարունակում են արժեքավոր տեղեկություններ պատմական իրադարձությունների, թագավորական և իշխանական տների, հոգևոր և մշակութային գործիչների, տնտեսական կյանքի և վանքի շինարարական գործունեության մասին:

Պատկերասրահ

Հաղպատի վանքի համայնապատկեր
Հաղպատի վանքի համայնապատկեր
Posted in Հայրենագիտություն

Հետաքրքիր փաստեր լեզվի մասին

Գիտեք, որ…

imagesCA062FJW

Աշխարհի ժողովուրդները խոսում են ավելի քան 3000 լեզուներով, այդ շարքում հայերենը, խոսողների թվով, գտնվում է առաջին հարյուրյակի մեջ:

Լեզուներից միայն 13-ով են խոսում 50 միլիոնից ավելի մարդիկ՝ անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, չինարեն, հինդի, ճապոներեն, ինդոնեզական լեզու, պորտուգալերեն, արաբերեն, բենգալերեն: Ով գիտե այդ լեզուները, կարող է հաղորդակցվել աշխարհի բնակչության 2/3-ի հետ:

Հայերենը այն տասը լեզուներից է, որոնցով ամենից վաղ են տպագրական տառեր ձուլվել, ինչպես օրինակ՝ գերմաներենը, իտալերենը, ֆրանսերենը, ֆլամանդերենը, եբրայերենը, արաբերենը, անգլերենը, սլավոներենը: Առաջին հայ տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրք բժշկարանը, լույս է տեսել Վենետիկում (Իտալիա) 1512 թվականին, տպագրության գյուտից 57 տարի հետո: Հայ առաջին տպագրիչը Հակոբ Մեղապարտն է: 2012 թ. Մեծ շուքով նշվեց հայ գրատպության 500-ամյա տարելիցը, իսկ Երևանը ճանաչվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Մատենադարանի հազարավոր ձեռագրերի մեջ ամենամեծը Մշո Ճառընտիրն է, որն ունեցել է հետաքրքրական ճակատագիր: 1204 թվականին թուրք-սելջուկները սպանում են այս ձեռագրի տիրոջը և կողոպտում նրա ունեցվածքը: Հայերը դրամ են հավաքում, հետ են գնում ձեռագիրը և պահում Մշո Առաքելոց վանքում: 1915 թվականին եղեռնից հրաշքով փրկված գաղթականներն իրենց հետ տանում են գիրքը, որը կշռում էր ավելի քան 2 փութ (այսինքն 32 կգ): Ձեռագիրը բաժանում են երկու մասի, մի մասը հասցնում են Էջմիածին, մյուսը թաղում են Էրզրումի եկեղեցու բակում, որը հայտնաբերվում է պատահաբար և հետագայում միացվում մյուս կեսին: Գրքի 19 թերթ պահպանվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում:

Հայերենի բարբառները

Գրական լեզվին զուգընթաց գոյություն են ունեցել և ունեն բարբառներ:

Հայերենի բարբառների թիվը բավականին շատ է՝ մոտ 60, որոնք կոչվում են նույն տեղի անունով, որտեղ խոսվում են: Օրինակ՝ Ղարաբաղի, Շիրակի, Լոռու բարբառներ:

Բարբառները գրական լեզվից տարբերվում են առաջին հերթին իրենց արտասանությամբ: Դրանք կարող են երբեմն անհասկանալի լինել, բայց պետք է գիտակցել, որ դրանք մեր լեզվի և ազգային մշակույթի արժեքներից են:

Հայերենի տարածման աշխարհագրությունը

Հայերենը՝ աշխարհի հնագույն լեզուներից մեկը, Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս մեծ տարածում չի ստացել: Այսինքն՝ հայերենով խոսել են հայերը և մասամբ՝ լեռնաշխարհում բնակվող այլ ժողովուրդներ: Սակայն հայերենը տարածված է աշխարհով մեկ, որովհետև դժվար է գտնել մոլորակի գոնե մի անկյուն, որտեղ հայ չի ապրել կամ չի ապրում: Մենք արդեն գիտենք, որ մեր ժողովրդի մի խոշոր հատված տարբեր պատճառներով սփռվել է աշխարհով մեկ: Այս ամենի արդյունքում մայր հայրենիքում այսօր ապրում է ընդամենը 3,2 միլիոն հայ, իսկ հայության մեծ մասը, փաստորեն, ապրում է օտար երկրներում:

Գնալով աշխարհի տարբեր անկյուններ՝ հայն իր հետ տանում և փորձում է պահպանել իր լեզուն: Այդ պատճառով հայերենը աշխարհի ամենատարածված լեզուներից է:

 

Posted in Հայրենագիտություն

Մեր լեզուն

imagesCAVMXNFVմեսրոպ

Հայաստանից դուրս ուրիշ երկրում եղե՞լ եք:

Պատկերացնենք, թե մենք որևէ այլ երկրում ենք: Առաջինը, որ կնկատենք, այն է, որ այդ երկրում մարդիկ խոսում են մեզ համար անհասկանալի լեզվով: Եթե մենք չգիտենք տվյալ երկրի լեզուն և ոչինչ չենք հասկանում, այդ լեզուն անվանում ենք օտար: Սակայն նույն այդ լեզուն մայրենի է դրանով խոսող մարդկանց կամ այդ երկրի ժողովրդի համար:

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն, որով նա խոսում է, գրում, հաղորդակցվում: Ամենավաղ մանկությունից, երբ մարդն իր առաջին բառերն է արտասանում, սկսում է խոսել այն լեզվով, որը ավելի ուշ նրա կողմից արդեն գիտակցվում է որպես մայրենի լեզու: Սովորաբար հենց մայրենի լեզվով են մարդիկ մտածում, ստեղծագործում, աղոթում, թերթեր տպագրում, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ վարում և այլն:

Հայերի մայրենի լեզուն հայերենն է: Յուրաքանչյուր ժողովրդի, ազգի գլխավոր հատկանիշը, որով նա տարբերվում է մյուսներից, հենց նրա մայրենի լեզուն է: Հայերենը ոչ միայն մեր մայրենի լեզուն է. հայերենը նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է:

Հայոց լեզուն նույն դերը պետք է կատարի իրեն հայ ճանաչող և հայ մնալ ցանկացող անհատի համար, ինչ դեր որ կատարում է արյունը նրա ֆիզիկական կյանքի համար: Ստեփանոս Մալխասյանց

Հայոց լեզուն աշխարհի հնագույն և հարուստ լեզուներից է: Այն անցել է զարգացման բազմադարյան ուղի: Սաշտոցյան գրերի գյուտից հետո, այսինքն վերջին 1600 տարվա ընթացքում, գրավոր հայերենն անցել է երեք փուլ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար: Աշխարհաբար հայերենը շարունակեց զարգանալ երկու ճյուղով, այդ պատճառով մենք այսօր ունենք երկու գրական լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն:

Ուշադիր կարդացեք այս երկու բանաստեղծությունների հատվածները.

Ինչու ապշած ես, Լըճակ,

Ու չեն խայտար քու ալյակք,

Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի մը նայեցավ:

Պետրոս Դուրյան

Ես իմ անուշ Հայաստանի արեահամբառն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած էարն եմսիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմսիրում:

Եղիշե Չարենց

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում:
Երկու բանաստեղծություններն էլ հայերեն են, սակայն դրանցից առաջինը հյուսված է արևմտահայերենով, իսկ երկրորդը՝ արևելահայերենով: Հայոց պատմությունն այնպես է ընթացել, որ մի որոշ ժամանակ մեր հայրենիքը բաժանված է եղել երկու մասի՝ Արևմտյան և Արևելյան: Արևելյան Հայաստանում ձևավորվեց արևելահայերենը, իսկ Արևմտյան Հայաստանում՝ արևմտահայերենը: Այսպիսով, մեր լեզվի այս երկու տարբերակների գոյությունը պայմանավորված է ժողովրդի պատմական ճակատագրով:

19-րդ դարում, երբ ձևավորվում էր աշխարհաբարն իբրև գրական լեզու, Հայաստանը բաժանված էր Արևել­յան և Արևմտյան մասերի: Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը: Արևելյան Հայաստանում այդպիսի կենտրոն էր Արարատյան դաշտը, Արևմտյան Հայաստա­նում՝ Կոստանդնուպոլիսը: Հիմնականում Արարատյան և Կոստանդնուպոլսի խոսակցական լեզուներն էլ դարձան այն հիմքերը, որոնց վրա զարգացան հայոց լեզվի երկու ճյուղերը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձեք բացատրել՝ ի՞նչ եք հասկանում մայրենի լեզու և օտար լեզու ասելով:
  2. Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը:
  3. Ի՞նչ ճյուղեր ունի գրական հայերենը:
  4. Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը:
  5. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ օտար լեզուներ. փորձե՛ք վերհիշել որևէ դեպք, երբ ձեզ շատ անհրաժեշտ է եղել լեզվի իմացությունը:

Posted in Հայրենագիտություն

Արաքս գետը

Գրեթե ամեն մի ազգ ունի իր սիրելի, գլխավոր գետը: Սեզ’ հայերիս համար այգպիսին Է Մայր Արաքսը:

Արաքսը սկիզբ է առնում պատմա­կան Հայաստանի տարածքում՝ այժմ Թուրքիայում գտնվող Բյուրակն (այ­սինքն՝ հազարավոր ակունք ունեցող) ւեոնազանգվածի սառնորակ աղբյուր­ներից: Գետը սկզբնավորվում է չորս առվակներից, որոնք, այնուհետև միա­նալով այլ գետերի ու գետակների, հոսում են դեպի Արարատյան դաշտ: Այստեղ արդեն Մայր Արաքսը հոսում է դանդաղ, փռվում  է, տարածվում՝ առաջացնելով ոլորաններ, ծանծաղուտներ, կղզյակներ:

Պատմահայր Մովսես Խորենացու վկայությամբ, Արւսքս գետը հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների՝ Արմավիրի, Վաղարշապա-տի և Արտաշատի մոտով, բայց հետագայում փոխել է իր հունը և հեռացել այդ քաղաքներից:

Արաքսը միանում է Կուր գետին, և երկուսով միասին հոսում են դեպի Կասպից ծով: Արաքսի ջրերը ոռոգման նպատակով օգտագործվել են դեռևս շատ վաղուց: Նրա վրա կառուցվել են բազմաթիվ ջրանցքներ և ջրամբարներ:

Արաքսը հարուստ կենդանական աշխարհ ունի: Նրա ջրերում բազմանում են կարմրախայտ, լոքո ն այլ ծկնատեսակներ:

Posted in Հայրենագիտություն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությու­նից բացի, այսօր գոյություն ունի նաև հայոց երկրորդ պետական կազմա­վորումը՝ Լեռնային Ղարաբաղի Հան­րապետությունը (ԼՂՀ): Այն ստեղծվել է 1991 թ. սեպտեմբերի 2-ին: Լեռնային Ղարաբաղի տարածքը հիմնականում ընդգրկում է հայոց պատմական Ար­ցախ աշխարհը, որը դարեր շարու­նակ անկախության համար մղած պայքարի օրինակ է եղել:

Ղարաբաղը Հայկական լեռնաշխարհին բնորոշ երկնասլաց լեռներով, խոր կիրճերով ու գետահովիտներով մասնատված մակերևույթ ունի: Լեռնային Ղարաբաղի գրեթե կենտրոնական մասով հյուսիսից հարավ ձգվում է Արցախի (Ղարաբաղի) լեռնա­շղթան: Այս լեռներից են սկիզբ առնում Թարթառը, Խաչենագետը, որոնց գեղատեսիլ հովիտներում ծվարել են բազմաթիվ գյուղեր, քաղաքներ, պատմաճարտարա­պետական հուշարձաններ: Ար­ցախյան կոթողներից իրենց վեհությամբ առանձնանում են Գանձասարի և Ամարասի վան­քերը, Քարվաճառի ժայռափոր բերդապարիսպները, խաչքարե­րը և այլն: Արցախ աշխարհը հայտնի է իր բացառիկ գեղեց­կությամբ հյուսված գորգերով, հատկապես՝ վիշապագորգերով:

Հանրապետության տարած­քի հյուսիսում ձգվում են մթին անտառներով պատված Մռավսարի լեռները, որի հյուսիսային լանջերին ընկած է Շահումյանի շրջանը:
Այս շրջանի ազատագրման մարտերին մասնակցեցին և հայոց պատմության մեջ ոսկե տառերով գրվեցին բազմաթիվ քաջարի հայորդիների անուններ, որոնցից են ազգային հերոսներ Շահեն Մեղրյանը, Թաթուլ Կրպեյանը և ուրիշներ:

Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ճնշում­ները բերեցին Լեռնային Ղարաբաղում անկախության համար ազատագրական պայքարի, որը սկիզբ առավ 1988 թվականին: Այն պսակվեց ոչ միայն հայոց պատմական Արցախի անկախու­թյամբ, այլև Լեռնային Ղարաբաղին հարակից հայկական տարածք­ների ազատագրմամբ: Արցախյան պատերազմում հերոսացան բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայոց հողի այս փոքր հատվածի ազատագրության համար:

Արցախի ազատագրմամբ հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ պայքարելու է իր բռնազավթված պատմական հայրենիքի վե­րադարձի համար: Այս պայքարին զինվորագրվելը յուրաքանչյուր հայ մարդու սրբազան պարտքն է, քանի որ հայոց հայրենիքի արևմտյան հսկայածավալ հատվածը դեռ սպասում է մեր նա- հապետ Հայկի զավակներին:

Արցախի լեռներից ճյուղավորված՝ բարձրադիր բնական հար­թության վրա է գտնվում արցախյան հաղթանակների խորհր­ դանիշ Շուշին: Շուշին հայոց պատմության մեջ հայտնի է որպես կրթության, մշակույթի՝ իր ժամանակի եզակի կենտրոններից մեկը: Շուշիում են ծնվել հայ անվանի գրող Մուրացանը, նշանավոր պատմաբան Լեոն, մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանը, տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և շատ այլ մտավորականներ:

Շուշիից ընդամենը 10 կմ հյու­սիս, ցածրադիր հարթավայրում է գտնվում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այստեղ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի նստավայրը:

Արցախը բազմապիսի բնական հարստություններ ունի: Արգավանդ դաշտերը, արագահոս գետերը, տարբեր մետաղներով հարուստ ընդերքը, հիմնականում մեղմ եղա­նակները երկրի զարգացման հա­մար բարենպաստ նախադրյալներ են ապահովում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պատմական Հայաստանի որ տարածքն է այն ընդգրկում:
  2. Ի՞նչ գիտեք ԼՂԻՄ-ի մասին: Ինչից սկիզբ առավ 1988 թվականի ազատագրական պայքարը:
  3. Պատմական ի՞նչ կոթողներ կան Արցախում:
  4. Արցախյան ազատամարտի ի՞նչ հերոսներ գիտեք:
  5. Երբևէ եղել եք Արցախում: Եթե այո՝ համառոտ պատմեք այդ մասին:
Posted in Հայրենագիտություն

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՆՈՒՆ ՆԵՐԿԱՑԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ․ Գրիգոր Նարեկացի

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա։

Եղիշե Չարենց

Մաշտոցյան գրերի գյուտից և թարգմանական հզոր շարժումից հետո ձևավորվեց հայ ինքնուրույն գրականությունը: Մեր առաջին հեղինակները պատ­միչներն են, որոնք գրեցին հայոց պատմության մասին գրքեր, մատյաններ:  Մովսես Խորենացին առաջինը գրեց հայ ազգի ամբողջական պատմությունը, իսկ Փավստոս Բուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին և մյուսները, գրեցին մեր ազգի պատմության որոշակի ժամանակահատվածներ ներկա­յացնող պատմություններ:

Այդ բոլոր պատմությունները շատ արժեքավոր են, քանի որ ներկայացնում են մեր ժողովրդի անցյա­լը, հերոսական դրվագները, հաղթանակները, պարտությունները: Սակայն այդ պատմությունները արժեքավոր են նաև որպես գրական ստեղծագործություններ: Հենց դրանք հանդիսացան այն ամուր հիմքը, որի վրա հետագայում կառուցվեց հայ գրականու­թյունը:

Հայ գրականությունը հարուստ է, բազմազան ու հետաքրքիր: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է կարդա, սիրի և արժևորի երկար դարերի պատմություն ունեցող այդ գրականությունը:

Գրիգոր Նարեկացի

Հայ գրականության պատմության մեջ բացառիկ ու անկրկնելի երևույթ է Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը: Նա ապրել է 10-րդ դարում Ռշտունյաց աշխար­հի գողտրիկ ու գեղատեսիլ մի վայրում: Դա բնության մի հրաշալի անկյուն էր, որ գտնվում էր Վանա լճի հարավային ափի մոտ, Աղթամար և Առտեր կղզիների դի­մաց: Այն շրջապատված էր Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռներով: Հենց այդտեղ էր գտնվում սպիտակ, սրբատաշ քարերով կառուցված Նարեկավանքը, ուր և ապրել ու ստեղծագործել է Նարեկացին։

Քիչ հեռու գտնվել է ինը քարասենյակներով մի քարաժայռ, որն ըստ ավանդության, համարվում է Նարեկացու աղոթատեղին։

Նարեկացին մեզ թողել է բազ­մաթիվ տաղեր, կրոնական բնույթի գործեր և մի հանճարեղ պոեմ, որի վերնագիրն է «Մատյան ողբերգու­թյան»։ Այս պոեմը մեր ժողովուրդը սիրով անվանում է Նարեկ։ Հայ ժո­ղովուրդը մի առանձին սիրով է վերաբերվել Նարեկին: Մյն համար­վել է հրաշագործ գիրք, որը կարող է փրկել մարդու և հոգին, և մարմինը։ Նարեկը համարվում էր փրկարար միջոց. այն դնում էին հիվանդի գլխի տակ, նրանից տարբեր հատվածներ կարդում և հավատում, որ հիվանդը կապաքինվի։ Նարեկացին հավատում էր, որ յուրաքանչյուր մարդ, ով կկարդար իր մատյանը, կարող էր փրկության հույս ունենալ։ Դեռևս իր ապրած ժամանակներից Նարեկացու անունն ու գործը սրբացվել են։