- Հակոբ Պարոնյան
Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ՝ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները։
Հարցաշար
- Ո՞ր դարաշրջանի հեղինակ է Պարոնյանը։
Հակոբ Պարոնյանը ծնվել է 1843 թվականի նոյեմբերի 19 -ին։ հայ գրող-երգիծաբան և լրագրող, 19 – րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ներկայացուցիչներից մեկը։
- Ի՞նչ ժանրի ստեղծագործություններ է գրել Պարոնյանը։
Լինելով ռեալիաստական ժանրի երգիծաբան և վիպասան, գրել է` վեպեր («Մեծապատիվ մուրացկաններ»), պիեսներ («Ատամնաբույժն արևելյան», «Պաղտասար աղբար», «Շողոքորթն», «Երկու տերով ծառա մը»), ժողովածուներ («Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Քաղաքավարության վնասները» և լրագրական արձակներ («Հոսհոսի ձեռատետր», «Ծիծաղ», «Կսմիթներ», «Նետ», «Քաղաքական»)
Read more: Հակոբ Պարոնյան
Երգիծանքը գրականության և արվեստի իրականության գեղարվեստական արտացոլման յուրահատուկ տեսակ։ Երգիծական ստեղծագործության հիմքում դրված է կոմիկականի գեղագիտական կատեգորիան։
Երգիծանք ենթադրում է կյանքի այնպիսի կողմեր, որոնք իրենց թերություններով հիմք են տալիս ծիծաղի համար։ Երգիծանք օգտվում է չափազանցման, գրոտեսկի, այլաբանության և գեղարվեստական պայմանականության այլ միջոցներից։ Հասարակական-գեղագիտական բարձր իդեալի դիրքերից այն դատապարտում է արատավոր երևույթը։ Երգիծանքում իդեալը արտահայտվում է բացասականի ժխտմամբ։ Դրանով իսկ այն դառնում է հնի և հետադիմականի դեմ մղվող պայքարի զենք։
Երգիծանքը կարող է հանդես գալ նաև մյուս գրական ժանրերում (վեպ, պատմվածք, պոեմ)։ Սկզբնավորվելով անտիկ գրականության մեջ, Երգիծանք համապատասխան փոփոխություններ է կրել հասարակության և արվեստի զարգացմանը զուգընթաց։
- «Մեծապատիվ մուրացկանները» երգիծական-մենագրական վեպի սյուժեն և գաղափարը։
«Մեծապատիվ մուրացկանները» վեպը ծաղրում է ժամանակի հասարակական և բարոյական արժեքները։ Սյուժեն կառուցված է քաղաքում իշխող կեղծ մեծամտության և կեղծ արժանապատվության շուրջ՝ ներկայացնելով, թե ինչպես են մարդիկ դառնում «մեծապատիվ մուրացկաններ»՝ սեփական շահերի համար։
- Ի՞նչ կառուցվածք և սյուժե ունի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը։
Վեպը կառուցված է բնութագրական կերպարների միջոցով՝ ստեղծելով մի աշխարհ, որտեղ հերոսներն ունեն իրենց անձնական և հասարակական թերությունները։ Սյուժեն զարգանում է այս կերպարների հարաբերությունների և գործողությունների միջոցով։
Վեպի հիմնական գաղափարը կեղծավորության, կեղծ արժանապատվության և հասարակական կեղծավորության քննադատությունն է։
Աբիսողոմ աղան վեպի գլխավոր հերոսներից է, ով ներկայացվում է որպես ինքնասիրահարված, մեծամիտ և կեղծավոր մարդ։
- Ինչպե՞ս է Պարոնյանը ներկայացնում նրա արտաքին և ներքին հատկանիշները։
Աբիսողոմ աղան ներկայացվում է ինչպես իր արտաքին, այնպես էլ ներքին կեղծավորությամբ, իր մեծամտությամբ և սեփական շահերին հավատարմությամբ։
- Ի՞նչն է ծաղրում նրա կերպարում։
Պարոնյանը ծաղրում է Աբիսողոմի կեղծ արժանապատվությունը և ձգտումը՝ հասարակության մեջ բարձր դիրք զբաղեցնելու։
- Ովքե՞ր են մեծապատիվ մուրացկանները։
Մեծապատիվ մուրացկանները այն մարդիկ են, ովքեր, չնայած իրենց սոցիալական բարձր դիրքին, ներքինորեն դատարկ և շահամոլ են։
- Ի՞նչը և ինչո՞ւ է ծաղրում նրանց Պարոնյանը։
Պարոնյանը ծաղրում է մեծապատիվ մուրացկանների կեղծ արժեքները և կեղծավորությունը՝ ցույց տալով, թե ինչպես են նրանք իրենց շահերի համար զոհաբերում իրական բարոյական արժեքները։
«Մեծապատիվ մուրացկանները»
Երգիծական-մենագրական վեպի սյուժեն, կառուցվածքը, գաղափարը և կերպարները։
Վեպի գլխավոր հերոսը Աբիսողոմ աղան է: Այս մեծահարուստը Տրապիզոնից Կոստանդնուպոլիս է եկել ամունանալու նպատակով: Նա չունի հոգեմտավոր հետաքրքրություններ, նրան չի հուզում ազգի և մարդկության ճակատագիրը: Նրա կյանքի լայտմոտիվը իր կենսաբանական պետքերն են։ Նրա ամենաուժեղ մոլուցքը փառասիրությունն է: «Կան մարդեր, որ ցցունել կուզին, ինչ որ չունին. կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ-որ ունին. կան նաև, որ ցցունել կուզեն ինչ որ ունին: Աբիսողոմ աղան վերջիններեն էր. կփափագեր, որ բոլոր աշխարհ իմանա ագարակներ ունենալը, և յուր փափագն իրացնելու համար ստակ ալ չէր խնայեր»:
Աբիսողոմը միամիտ ու սահմանափակ անձնավորություն է, որին ահա սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը և դերասանը։
Սակայն ամուսնանալու նպատակով Պոլիս եկած Աբիսողոմ աղան նույնիսկ աղջիկ տեսնելու ժամանակ չի ունենում և, ինչպես կասեն, բուրդ ու բապուճ փախչում է մայրաքաղաքից։
Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում: Հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։
Աբիսողոմ աղայի միամտությունը և նրանից օգուտ շորթել ցանկացող «մուրացկանների» խորամանկությունը համադրվելով, կառուցում են բազմաթիվ զավեշտական դրվագներ և ստեղծում են բառախաղերով համեմված կոմիկական իրավիճակներ:
«Մեծապատիվ մուրացկաններ», Հակոբ Պարոնյանի վեպը, որը գրվել է 1887 թվականին։ Այն հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է։ Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը։ Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը։
Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձին Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։
***
Վեպը պատմում է Աբիսողոմ աղայի, իր ՝ Պոլսում հայտնվելու նպատակի, սակայն այլ արկածների մեջ ընկնելու մասին։ Աբիսողոմ աղան էլ հենց տանում է պատմության երկար թելը։ Մեծահարուստ աղան այստեղ հանդիպում է «մեծապատիվ մուրացկաններ» կոչմանն իրոք արժանի մարդկանց։ Ինքն էլ, մեծապատիվ մուրացկան էր։ Յուրաքանչյուր մեկն որը կուրացած՝ փառքի, փողի հետևից է վազում, իրավ, դատապարտված է այդ կոչմանը։
Երգիծական պիեսի մեջ խորն է ընդգծված լիրիզմը։ Ահա մի պատմություն, որ ամբողջացնում է հայի բնութագիրը և ցավոք չափազանց արդիական է մեր օրերին: Տարիները չեն փոխել հայի էությունը, չեն վերացրել ուզվորության սինդրոմը: Այդպես էր երկու հարյուր տարի առաջ, այդպես է հիմա, ու հետո էլ այդպես կլինի: Մուրացկանությունը, չկամեցողությունը, նախանձը մեր արյան մեջ են, որովհետև մեր մենտալիտետի մեջ կա այսպիսի մի կարծրատիպ, որ բոլորը պարտք են մեզ: Հենց դա է մեր անհաջողության գաղտնիքը և հենց դա է մեր ցեղասպանության, ջարդերի, անընդհատ օտարի իշխանության տակ լինելու պատճառը: Ոչինչ չի փոխվել, նույնիկ ավելի է վատացել: Հիմա մուրացկանությունը հասել է իր գագաթնակետին ու չգիտես ինչու բոլորը ցանկանում են հարուստ կյանքով ապրել, բայց չեն ընդունում, որ դրա համար աշխատել է պետք: Բոլոր մուրացկանների կարծիքով ապահոված մարդիկ գանձեր են գտել. ոչ, նրանք աշխատել ու տառապանքով են ստեղծել իրենց ունեցվածքը, իսկ մուրացկանները չեն ուզում աշխատել: Ծույլությունը բոլոր դժբախտությունների մեղավորն է: Երբ կարդում ես Պարոնյանի մտքի խորությունը, նայում ՝ շուրջդ՝ հիմա կատարվող իրադարձություններին․․․ իրոք, զարմանալի է․ ի՞նչն է ստիպում մարդուն վազել փառքի, փողի ետևի՞ց, գոյության կռի՞վը, սա էլ, բայց ըստ իս, կարգերի, հասարակության սխալ դասակարգումը։ Տգիտությունն ու հոգու կուրությունն է ստիպում։ Կարիքը․ երբեմն սոված մարդու խիղճն ու հոգին որկորն է դառնում, իսկ այդ որկորին մի փոքր կեր գցող մարդուն՝ փառքի ճանապարհն է կուրացնում։
Բացի իմաստային մասից, պետք է նշեմ պիեսի առանձնահատուկ անմիջականությունը՝ կարդացողի հետ, ինձ ամենից շատ դուր է գալիս սկզբի մասը․
«Հազար ութը հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին,― ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի,― երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնդուկները հանել կաշխատեր։
Կը տեսնեք՝ որչափ պարզությամբ սկսա։ Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար չըսի, թե նույն օրն սաստիկ հով մը կար, թե տեղատարափ անձրև կուգար, թե խառն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թե ոստիկանությունն աղջիկ մը ձերբակալած էր և այլն խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վեպերը։ Ես ալ կրնայի ըսել այս ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ոչ հով կար, ոչ անձրև, ոչ խուռն բազմություն և ոչ ձերբակալված աղջիկ մը։
Արդ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որ ժամանակակից դեպք մ՚ է։»
Պարոնյանն այս, ինչպես և իր այլ գրվածքներում, լիրիզմի աստիճանի հասցվաած երգիծանքով մատնանշում է մարդու սխալները, հոգու սակավությունն ու կուրությունը։