Posted in Գրականություն 10, նախագծեր

Ցանկապատների հետքերով

21

Ես սիրում եմ իմ դպրոցը, ընկերներին և ուսուցիչներին։ Իմ դպրոցը ինձ սովորեցնում է լինել ազատ և առանց սահմանների։ Երբ եկա այս դպրոց ,ինձ համար շատ անսովոր էր, որ դասասենյակները  պատեր չունեին, և ամեն ինչ բաց էր։Դա ինձ շատ դուր եկավ , մենք բոլորս միասին  ենք  միշտ , մի տան պես։ Մեր դպրոցի բակում կան շատ քանդակներ, բակերը կանաչ են,  ու մենք ուզում ենք ազատ գնալ մեր մյուս դպրոցները։Երբ կա ցանկապատ, դա կարծես արդեն արգելք է, որ չես կարող անցնել, և ազատ չես լինում։ Իսկ Սեբաստացի լինել նշանակում է ազատ լինել։ Ցանկապատերի փոխարեն կարող ենք ծառեր տնկել։Եվ կողքի մանկապարտեզի երեխաներն  էլ կարող են գալ մեր հետ խաղալ։

34

Ես հարցրեցի մայրիկս իր կարծիքը  <<Առանց ցանկապատերի>> նախագծի մասին։ Նա պատասխանեց․

-Իմ կարծիքով՝ երեխաները դպրոցում պետք է սովորեն թռչել ու զգալ ազատությունը։Իսկ թռչելու համար հարկավոր է անսահմանություն, ուրեմն ցանկապատերը արգելք են ազատ  թռչելու համար։ Այս դպրոցը տալիս է թևեր ու նրանք կարող են իրենց հեքիաթը կառուցել։Դե ուրեմն թողնենք որ նրանք ճախրեն․․․

54

Author:

Ես Արամն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 8-2 դասարանում։ Սիրում եմ իմ դպրոցը և ուրախ եմ, որ սովորում եմ այստեղ և ծանոթացել եմ հիանալի մարդկանց հետ։ Սիրում եմ Չապլինին, Չերչիլին, Նապոլեոնին, Նիկոլ Փաշինյանին, Միքայել Պողոսյանին, Արամ Խաչատրյանին, Շոստակովիչին, Մոցարտին,Երվանդ Քոչարին, Թումանյանին և այլ մեծերի։ Ազատ ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել,կարդալ և նկարել։

Leave a comment