Posted in Գրականություն 10

Առցանց կրթությանս մասին

Մինչ օրս մենք ունեցել ենք մեկ տեսադաս ,դա մայրենիի դասն էր։Տեսադասը արեցինք  Teams ծրագրով։ Շատ հետաքրքիր էր դասը, քանի որ տանը նստած մենք միասին դաս արեցինք, դասը շատ կարճ էր , բայց լավն էր ։ Ուրախ էի ,որ բոլորս խոսում էինք, ես անընդհատ խոսում էի ու չէի հասկանում, որ իմ ձայնը չեն լսում , կարծես իմ կապից էր։ Իսկ ես տխրել էի, որ Ընկեր Մերին ինչի ինձ չի պատասխանում։

Բայց ես տեսադասեր եմ ունենում իմ այլ խմբակների հետ, մենք Skype-ով ենք միանում։Առաջի երկու դասին  մենք մեզ շատ վատ պահեցինք , շատ խոսեցինք, ու դասը խանգարվեց , ծնողները բողոքեցին ուսուցչին։ Դրանից հետո խելոք ենք, և մեր խումբը կիսեցին երկու մասի, որ ավելի քիչ լինենք։

Իմ խորհուրդները առցանց  ուսուցման մասին սրանք են․

1.Աշակերտների քանակը պետք է քիչ լինի։

2.Ժամանակը մի քիչ երկար լինի, որ հասցնենք բոլորս պատասխանենք։

3.  Երբ մենք հիվանդ ենք լինում և մնում ենք տանը, կարելի նաև տեսադասով միանալ դասարանին։

4.Կարելի է ամառն  էլ 1-2  տեսադաս անել ,իրար հարցնել,  թե ինչպես ենք հանգստանում։

 

 

 

 

 

Posted in Գրականություն 10, նախագծեր

«Մարտյան տարածված բառերի եռյակ» նախագիծ

Մարտ ամսվա ընթացքում ստեղծված վիճակի հետևանքով տարածված ու հաճախ գործածվող երեք բառ ընտրել:

Ընտրել եմ համաճարակ, դիմակ և ալկոգել բառերը։

1.Համաճարակ— էպիդեմիա, միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ։ Համաճարակի բռնկմանը նպաստում են հիգենայի  կանոնների խախտումը, վարակի տարածումը։Համաճարակը բնորոշվում է հիվանդությունների զանգվածային բռնկումներով,  գաղտնի շրջանի տևողության սահմաններում հիվանդության միաժամանակյա կամ հաջորդական առաջացմամբ։

համաճարակ – -ռուսերեն эпидемия ,пандемия

համաճարակ – անգլերեն թարգմանություն–pandemia

Հիմա ամբողջ աշխարհում կա կորոնավիրուսի(covid -19) համաճարակ

2. Դիմակ —- -մեկ անգամյա օգտագործման բժշկական պարագա, որը նվազագույնի է հասցնում օդակաթիլային եղանակով փոխանցվող վիրուսների տարածման ռիսկը,  դեմքի համար նախատեսված բերանն ու քիթը  ծածկող դիմակ կապիչ։Որպես կանոն, բաղկացած է ֆիլտրող շերտից, որը տեղադրվում է երկու շերտերի միջև (եռաշերտ դիմակներ), և մեկ ֆիքսատորից, որն ապահովում է դիմակի՝ երեսին ամուր մնալը։Դեմքին ամրանում է էլաստիկ ականջակապիչներով։Բժշկական դիմակի նախատիպ կարելի է համարել ժանտախտի բժշկի կտուցաձև կաշվե դիմակը, որը հայտնվել է Եվրոպայում  19-րդ դարի կեսերին՝ ժանտախտի համաճարակի ժամանակ։ Կտուցի մեջ են լցրել հոտավետ աղեր, բուժիչ խոտաբույսեր և սխտոր, որպեսզի բժիշկը պաշտպանվի քայքայվող մարմնի սրտխառնոց առաջացնող հոտից, դիմակի ներսում հակաբակտերիալ միջավայր լինի, իսկ աչքերը  ծածկել են ապակիով։19-րդ դարասկզբին որպես դիմակ օգտագործել են խցանով բրդից կապիչներ։20-րդ դարասկզբին հայտնվել են բամբակյա  ֆիլտրով դիմակներ։

ռուսերեն թարգմանություն-Медицинская маска

անգլերեն թարգմանություն-surgical mask,medical mask

 

3.Ալկոգել–ձեռքերի հակամանրէային ախտահանիչ

Ալկոգելի ակտիվ բաղադրիչը  75%- անոց էթիլ սպիրտն է։ Այն ոչնչացնում է առավել հայտնի մանրէների 99,9%-ը։Ալկոգելը պահպանում է ձեռքերի հիգենան ցանկացած իրավիճակում՝ ջրի կամ օճառի բացակայության ժամանակ (տրանսպորտում, ճամփորդության ժամանակ): Ազդում է 15  վարկյանից, չկա անձեռոցիկի, ջրի կարիք, չի թողնում հետքեր և փափկեցնում է ձեռքերը։

ռուսերեն թարգմանություն-антибактериальный гел

անգլերեն թարգմանություն-alcogel, antibacterial gel

 

Posted in Գրականություն 10, Իմ գրադարանը

Ընթերցանական աշխատանք

Իմ  ամենատպավորիչ ու սիրելի տողերը 

  1. Չէ՞  որ  բոլոր  մեծահասակներն էլ ժամանակիին  երեխա են եղել, չնայած նրանցից քչերն են այդ մասին հիշում։

2.Մեծահասկներին  պետք է ամեն ինչ մանրամասն բացատրես։

3.Մարդուց պետք է պահանջես այն, ինչ նա կարող է անել։

4.Ավելի դժվար է ինքդ քեզ դատես,  քան ուրիշներին։Եթե քեզ հաջողվի ինքդ քեզ դատել, ուրեմն դու իսկապես իմաստուն ես։

5. Միայն սիրտն է սրատես։ Ամենագլխավորն աչքով չես տեսնի։

6.Հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես։

 

Փոքրիկ իշխանի դասերը

(Ես մի քանի տարի առաջ, երբ գնում էի թատերական  դասի,  մենք անցնում էինք Փոքրիկ Իշխանը, ես գրել եմ այս․․․)

Փոքրիկ  Իշխանի կերպարը հեղինակն ինքն է։ Նա  հեռացել է  մեծահասակներից,  քանի որ նրանք իրեն չէին հասկանում։ Փոքրիկ Իշխանը ամեն ինչին նայում էր երեխայի խոշոր  ու խորը աչքերով , և այդ աչքերով ընկալում ամեն ինչ։ Նա մարդկանց ստիպում է աշխարհը տեսնել իր ամբողջականության մեջ, տեսնել ամեն-ամեն փոքրիկ բանի գեղեցկությունն ու ոգին։Իսկ դրա համար պետք է «այլ տեսողություն»։Ամենակարևորը աչքով չես տեսնի, միայն սիրտն է սրատես։

43