Posted in Աշխարհագրություն

ՀՀ վառելիքաէներգետիկ համալիր

Վառելիքաէներգետիկ համալիրն այն հիմքն է, որի վրա ներկայումս զարգանում է յուրաքանչյուր երկրի տնտեսությունը։ Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության ՝ վառելիքի ու էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այդ համալիրն է, որ վառելիքի տարբեր տեսակների այրումից (ածուխ, նավթ, բնական գազ) կուտակված էներգիան, գետերի և քամու մեխանիկական էներգիան, Երկրի ընդերքի և Արևի ջերմային էներգիան հատուկ կառուցված կայաններում փոխարկում է էլեկտրակամ էներգիայի և էլեկտրահաղորդման գծերով փոխանցում սպառողին։

Continue reading “ՀՀ վառելիքաէներգետիկ համալիր”
Posted in Աշխարհագրություն

ՀՀ արդյունաբերության ընդհանուր բնութագիրը

Հայաստանի արդյունաբերությունը խորհրդային տարիներին ձևավորվեց որպես տնտեսության առաջատար ճյուղ։

Արդյունաբերության հիմնական ցուցանիշների՝ համախառն արտադրանքի ծավալի և աշխատողների թվի կայուն աճի շնորհիվ Հայաստանի Արդյունաբերւթյան ճյուղային կառուցվածքում առաջատար դիրք գրավեցին մեքենաշինությունը, թեթև սննդի և քիմիական  արդյունաբերության ճյուղերը։

Continue reading “ՀՀ արդյունաբերության ընդհանուր բնութագիրը”
Posted in Աշխարհագրություն

ՀՀ խոշոր քաղաքները

Յուրաքանչյուր քաղաք բազմաբնույթ կապերի մեջ է գտնվում իրեն շրջապատող տարածքի հետ և այդ տարածքի ծնունդն է։ Ինչքան հզոր է քաղաքը և բազմազան՝ գործառույթները, այնքան ընդարձակ է դրա ազդեցության ոլորտը շրջակա բնակավայրերի վրա։

ՀՀ խոշոր քաղաքներն են՝ Երևանը, Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, Աբովյանը, Կապանը, Հրազդանը, Արմավիրը, Դիլիջանը, Արտաշատը, Իջևանը, Սևանը, Չարենցավանը, Մասիսը, Արարատը, Գորիսը, Գավառը, Աշտարակը, Արթիկը և Սիսիանը։

Continue reading “ՀՀ խոշոր քաղաքները”
Posted in Պատմություն 10

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ԾԱՎԱԼՈՒՄԸ ԵՒ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

  1. Համազգային շարժման ծավալումը ի՞նչ ընթացք ունեցավ։
  2. Ազատագրական պայքարը ի՞նչ փուլերով անցավ։
  3. Ներկայացրեք «Անկախության հռչակագիր» փաստաթղթի էությունն ու ընդունման գործընթացը։

Հայ ժողովուրդը երկու տարվա արցախյան ազատագրական ծանր ու հետևողական պայքարում չկորցրեց իր ողջամտությունը և դուրս չեկավ պայքարի սահմանադրական շրջանակներից։ Նա ավելի համախմբվեց ու դարձավ միասնական։ Սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վճռականությունը առաջ մղեցին ազգային անկախ պետականության վերականգնման խնդիրը։ 1990 թվականին նոր ուժով ծավալված համաժողովրդական շարժումը նպատակամղվեց այդ երազանքի իրականացմանը։

Continue reading “ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ԾԱՎԱԼՈՒՄԸ ԵՒ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ”