Posted in Գրականություն 10

«Երկու բառ հայկազյան բառարանի մասին»

Հայ բառարանագրական բազմաթիվ ու բազմապիսի հուշարձանների ﬔջ իր բացառիկ տեղն ունի «Նոր բառագիրք հայկազեան լեզուի» անվանումը կրող բառարանը, որ հայագիտության ﬔջ սովորաբար կոչվում է պարզապես «Հայկազյան բառարան»։  Ուղիղ կես դար է տևել «Հայկազյան բառարանի» կազմությունը։ Մխիթարյան մատենադարանում եղաձ մոտ 1000 ձեոագիր հուշարձանների և հայ հին մատենագրության այն ժամանակ տպագրված մատյանների բառաքաղությամբ,  հնագույն աղբյուրներից ﬕնչև նոր ժամանակների գրչագրական տարբերակների հաﬔմատությամբ ու բառաքննական ուսուﬓասիրություններով, կազﬔլ են ﬕ ընդարձակ բառարան, որ ինչպես ներածության կամ «Նախադրանքի» ﬔջ է, բաղկացած Էր 12 ձեռագիր հատորներից։ Բայց  միաբանությունը չկարողացավ հրատարակել այն, ինչ որ կարողացել էին անել հեղինակները։ Ամբողջ ձեռագիր աշխատության հրատարակության ծախսերն այնքան ﬔծ էին, որ ստիպված եղան հիսուն տարվա, ընթացքում հավաքածու մշակած նյութը  համառոտել և ամփոփել ﬕայն երկու հատորում։

Սակայն հենց ինքը՝ Մխիթար Սեբաստացին առաջաբանում գտնում է, որ իր օգտագործած մատենագրական աղբյուրները բավական չեն գրաբարի լիակատար կազﬔլու համար, և հանձնարարում է իր հաջորդներին՝ հայտնաբերվող նոր աղբյուրների հիման վրա լրացնել իր գործը։ Բայց լոկ նոր աղբյուրների օգտագործումը դեռևս բավական չէր այդպիսի բառարան կազﬔլու համար։ Դրա համար աﬔնից առաջ անհրաժեշտ  էր լեզվաքննական հետազոտությամբ պարզել գրաբարի իսկական պատկերը ներկայացնող մատենագրական հուշարձանները և դրանք տարբերել։ Հեղինակներն իրոք կարողացել են լիովին կողﬓորոշվել գրաբարալեզու մատենագրական աղբյուրների լեզվական բնութագրությունների ﬔջ, հիﬓականում ճիշտ են գնահատել ﬔր հին մատենագրության հուշարձանների լեզուն, որ և բառարանի ﬔջ տեղ գտած բառերի ու նրանց տարբերակներիգնահատման հիմքն է հանդիսացել:

Մխիթար Սեբաստացի, Բառգիրք Հայկազեան լեզուի (Վենետիկ 1749թ.)

Մխիթար Սեբաստացին պատմում էր, թե ինչ դժվարություններ է ունեցել բառարանը կազմելիս:   Մխիթար  Սեբաստացու  <<Հայկազյան  բառարանի >>  մասին  պատմում է  ինքը

Մխիթարը  բառարանի  մասին  գրում  է,  թե  ինչու  է  պատրաստել  այս  բառարանը, ինչ  բովանդակությամբ  և  ինչ  դժվարություններով:

Պատճառ  առաջին:  նշում  է,  որ  երբ  1727թ.  քերականության  գիրք  հրատարակեց,  առաջաբանի  մեջ  խոստացել  էր,  որ  բառարան  պետք  է  պատրաստի: 

Պատճառ  երկրորդ: Երբ  Մխիթարը  հիմնեց  Մխիթարյան  միաբանությունը,  բացի  սրբության  կենտրոն  լինելուց,  այդտեղ  պիտի  նաև  գրքեր  հրատարակվեր:  Եվ  նա  ստեղծել  է  այդ  բառարանը,  որ  գիրք  տպագրելուց  տարակուսանքի  մեջ  ընկած  մարդիկ  բառարանով  ստուգեին   կասկածելի   բառերը  տպագրելուց  առաջ:

Պատճառ  երրորդ: Նրա  ազգասիրությունն  է:  Մխիթար  Սեբաստացին  շատ  էր  սիրում  իր  ազգը,  և  մտածելով,  որ    չպատրաստի  այս  բառարանը   մեր  լեզուն  կվնասվի,  և  ազգը  գնալով  կկործանվի:

Դժվարությունները:  Նշում  է,  որ  դժվար  է  բառարան  ստեղծել ,  երբ  ձեռքի  տակ  չկան  ուրիշ  բառարաններ,  սա  առաջին  բառարանն  էր  ամբողջ  հայ  պատմության  մեջ:  Եվ  նրան  ձեռքի  տակ  կար  միայն  Միլանում  տպված  հայ-լատիներեն  բառարանը,  որը  որոշ  չափով  օգնել  է  նրան:

Բառարանի  պարունակությունը:  Մխիթարը  տարակուսանքի  մեջ  էր,  թե  ինչ  բառեր  պետք  է  տպագրվի  այս  բառարանի  մեջ,   որպեսզի  բոլոր  հայերին  հասկանալի  լինի:

Հայ  ազգը  ցրված  է  ամբողջ  աշխարհով  մեկ,  և  նրանց  օգտագործած  բառերը  տարբեր  են:  Ուստի  նա  տպագրել  է  այնպիսի  բառեր,  որ  բոլորին, կամ  գոնե  մեծամասնությանը  հասկանալի  լինի:

Նշում  է  նաև,  որ  բառերի  դիմաց  <<չոր-չոր >>  չի  գրել,  այլ  <<երկար-բարակ>>  բացատրել  է՝ հոմանիշներով,  փորձել  բառը  բոլոր  կողմերից  բացատրել:

Բառարանի  մեջ նա գրել  է  նաև    սովորական  բառեր  (հաց,  ջուր,  և  այլն),  որպեսզի  նախ  բառարանը  կատարյալ  լինի,  ամբողջովին,  երկրորդ՝  սովորական  բառերի  ուղղագրությունը  դժվարություն  էր  ներկայացնում  ժողովրդի  համար:

Author:

Ես Արամն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 8-2 դասարանում։ Սիրում եմ իմ դպրոցը և ուրախ եմ, որ սովորում եմ այստեղ և ծանոթացել եմ հիանալի մարդկանց հետ։ Սիրում եմ Չապլինին, Չերչիլին, Նապոլեոնին, Նիկոլ Փաշինյանին, Միքայել Պողոսյանին, Արամ Խաչատրյանին, Շոստակովիչին, Մոցարտին,Երվանդ Քոչարին, Թումանյանին և այլ մեծերի։ Ազատ ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել,կարդալ և նկարել։

Leave a comment