Posted in Գրականություն 10

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ Կրթական ծրագ։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտություն նախարարություն կողմից և կրում է Մխրթար Սեբաստացու անունը։

Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ SS-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։

Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։

Ստեղծագործական աշխատանք«Կրթահամալիրի խորհրդանիշները », «Ես, կրթահամալիրը և…»

ԵՍ Սեբաստացի եմ

Մինչ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր հաճախելը ես սովորել եմ հասարակ պետական միջնակարգ դպրոցում։ Նախկին դպրոցում մենք չափից շատ պարտականություններ և շատ քիչ ազատություն ունեինք։ Չսովորելու դեպքում դասարանի ներկայությամբ խիստ նկատողություն էինք ստանում և օրագրում բողոք՝ ուղղված ծնողին։ Ես կարծում էի, որ բոլոր դպրոցները այդպիսին են, բայց Սեբաստացին ցույց տվեց, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Այստեղ բոլորս իրար վերաբերվում ենք հավասարը հավասարին՝ ինչպես ընկերներ։ Ուսուցիչները բոլորին հասկանում և ընդունում են այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ հաշվի առնելով նրանց հնարավորոււթյուններն ու ունակությունները։ Այստեղ մենք շատ հաճախ ճանապարհորդում ենք և մեր հայկական ծեսերն ենք կատարում։ Այստեղ շատ բան սովորեցի։ Այստեղ մենք կարող ենք մեր ընտրությամբ դասեր սովորել, այստեղ մենք բոլորս իրավունք ունենք կարծիք ասելու, և մեզ լսում են։ Ուսուցիչները մեզ հետ ընկերոջ պես են վարվում։

Սեբաստացի կրթահամալիրը ունի իր գինեգործությունը , իր չրի արտադրությունը, առավոտյան միասնական պարապմունքը, մեր հայկական պարն ու երգն ենք սովորում, ունենք գրադարան, որտեղ շատ հաճելի է ընթերցել, ունենք լողավազան, շատ մեծ մարզական սրահ և անցանկապատ բակ։ Այստեղ բոլորս բակը միասին ենք մաքրում , ծառատունկ ենք անում։ Մեր դպրոցը իր տոնին ընդառաջ ունի թթու դնելու հետաքրքիր արարողություն, լավաշ թխելու արարողություն , հարիսայի ծես, ղափամայի ծես։ Մեր դպրոցը ունի նաև ագարակ, որտեղ կան կենդանիներ։ Մեր բակի քանդակների մի մասը մեր դպրոցի աշակերտներն են քանդակել։ Հիմա նաև դպրոցը ունի իր մեղվաբուծությունը, որը Արատեսում է։ Շատ եմ սիրում իմ դպրոցը , որը կարծես մի մեծ ընտանիք լինի։

Author:

Ես Արամն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 8-2 դասարանում։ Սիրում եմ իմ դպրոցը և ուրախ եմ, որ սովորում եմ այստեղ և ծանոթացել եմ հիանալի մարդկանց հետ։ Սիրում եմ Չապլինին, Չերչիլին, Նապոլեոնին, Նիկոլ Փաշինյանին, Միքայել Պողոսյանին, Արամ Խաչատրյանին, Շոստակովիչին, Մոցարտին,Երվանդ Քոչարին, Թումանյանին և այլ մեծերի։ Ազատ ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել,կարդալ և նկարել։

Leave a comment