Posted in Գրականություն 10

Մխիթարյան միաբանության զինանշանը

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.:

Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են:

Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

Իրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և, երբ պահանջվում է հնազանդվել, իրականացնում է իր առաքելությունը՝ քարոզելով Հիսուսի ավետարանը:

Աղբյուր՝ Մխիթարյան միաբանության կայք

sebastaci

1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից հիմնադրվեց Մխիթարյան միաբանությունը: 1901թ. ի պատիվ Մխիթարյան միաբանություն 200 ամյակի թողարկվեց հուշամեդալ:

Հեղինակ` Ստեֆանո Ջոնսոն, Միլան, տրամագիծը 61մմ: Հուշամեդալը պատրաստվել է բրոնզից:

Միաբանութեան Գործունէութիւնը(Թարգմանություն Մխիթարյան միաբանության կայքից)

Մխիթարեանները մեծ նուիրուածութիւն են ցուցաբերել հայ ազգի մշակութային գանձերի պահպանման եւ ծանօթացման գործում: Լեզուի պահպանումը – սա եղել է արդէն Միաբանութեան հիմնադրի առաջնակարգ աշխատանքը – համարւում է կարեւորագոյնը, քանզի ամբողջ աշխարհով սփռուած հայերը ձուլուելու մշտական վտանգի առջեւ են կանգնած իրենց հիւրընկալող երկրներում: Այդ վտանգի առաջն առնելու համար անհրաժեշտ է երիտասարդ սերունդի կրթութիւնը ըստ քրիստոնէական հոգու եւ հայ աւանդութեան: Սոյն նպատակով Մխիթարեանները շատ դպրոցներ են ունեցել եւ այսօր էլ ունեն Ստամբուլում, Բէյրութում, Հալէպում, Լոս Անջելէսում, Արժենթինում եւ Փարիզում:

Բայց Մխիթարեան Միաբանութեան գրական մեծագոյն պարծանքը նրա բանասիրական վաստակն է: Դա ընդգրկում է հայագիտութեան բոլոր մարզերը` լեզու, պատմութիւն, աշխարհագրութիւն, հնագիտութիւն, եկեղեցական պատմութիւն, մատենագրութիւն, ձեռագրական ուսումնասիրութիւն, ճարտարապետութիւն, գիտութիւն եւ արուեստ:

Մանաւանդ «Հադէս Ամսօրեայ» թերթի հրատարակութեամբ (1887թ.) Վիեննայում սկսուեց հայագիտական մի ուժեղ շարժում: Այդ թերթը դարձաւ հայագիտութեան կենտրոն, որի շուրջ հաւաքուեցին ե՛ւ հայ, ե՛ւ օտար բազմաթիւ հայագէտներ:

Author:

Ես Արամն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 8-2 դասարանում։ Սիրում եմ իմ դպրոցը և ուրախ եմ, որ սովորում եմ այստեղ և ծանոթացել եմ հիանալի մարդկանց հետ։ Սիրում եմ Չապլինին, Չերչիլին, Նապոլեոնին, Նիկոլ Փաշինյանին, Միքայել Պողոսյանին, Արամ Խաչատրյանին, Շոստակովիչին, Մոցարտին,Երվանդ Քոչարին, Թումանյանին և այլ մեծերի։ Ազատ ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել,կարդալ և նկարել։

Leave a comment