Posted in Գրականություն 10

Ուսումնասիրություններ՝ Չարենցը մեր օրերում

Չարենցն ամբողջությամբ բացահայտված չէ․– «Եղել են գիտնականներ, չարենցագետներ, ովքեր ունեն ուսումնասիրություններ,  բացահայտել են, բայց ամենօրյա բացահայտման կարիք ունի: Նույն աշխատանքն ամեն անգամ կարդալիս՝  նոր բան ես բացահայտում, նույն աշխատանքը տարբեր տարիքներում կարդալիս՝ նոր բան ես բացահայտում: Հույս ունեմ, որ մի օր ամբողջությամբ կբացահայտվի»: Սա ասել է մի թարգմանչուհի։

Ինձ համար այս տարի հետաքրքիր էր Չարենցի

Լուսամփոփի պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Չարենցի տուն-թանգարանում կար Չարենցի համար թանկ է մի թաշկինակ, որը պատկանել է Կոմիտասին. «Ժամանակին  Կոմիտասը նվիրել է իր աշակերտուհուն՝ Աղավնի Մեսրոպյանին: Երբ Չարենցը տեսել է Աղավնու մոտ, վերցրել է, սեղմել կրծքին, հուզվել: Նա պաշտում էր Կոմիտասին: Աղավնին խոստացել էր, որ կնվիրեր: Տարիներ շարունակ չի կարողացել հանձնել, հետո տվել է մայրիկին»:

Author:

Ես Արամն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 8-2 դասարանում։ Սիրում եմ իմ դպրոցը և ուրախ եմ, որ սովորում եմ այստեղ և ծանոթացել եմ հիանալի մարդկանց հետ։ Սիրում եմ Չապլինին, Չերչիլին, Նապոլեոնին, Նիկոլ Փաշինյանին, Միքայել Պողոսյանին, Արամ Խաչատրյանին, Շոստակովիչին, Մոցարտին,Երվանդ Քոչարին, Թումանյանին և այլ մեծերի։ Ազատ ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել,կարդալ և նկարել։

Leave a comment