Posted in Գրականություն 10

Ռոդարիական ընթերցումներ

  • 1.Սև քթերի երկիրը

  • Հավանած գեղեցիկ մտքեր
  • – Քաղաքացի՛, – ասաց ինձ խստորեն,- դուք խախտել եք օրենքը: Հետևե՛ք ինձ:

    Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջ: Հենց այդ պահին սկսեց անձրևել: Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որոնք երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքից:

    -Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ոստիկանին:- Ձեր քիթը իմից սպիտակ է:

    – Ճի՛շտ է,- ասաց մի տղա, որը լրագրեր էր վաճառում: – Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:

  • Կերպարների մասին
  • օտարերկրացին համարձակ էր և չընդունեց անիմաստ օրենքը։
  • Իսկ երկրացիները անհամարձակ էին և անինքնավստահ։
  • Սյուժեի յուրահատկությունը
  • Սյուժեի իմաստը այն էր,  որ  մի հոգին  կարողացավ  ժողովրդին  վստահեցնել, որ սև քիթը սխալ է, և նրանք հեղափոխություն արեցին։
  • Համեմատություն այլ ստեղծագործությունների կամ ֆիլմերի հետ
  •  Կհամեմատ եմ Պինոկիոյի հետ , երբ երեխաները գնում էին խաղալիքների երիկիր,որտեղ նրանց ականջները երկարում էին։
  • Կարծիքը ստեղծագործության և հեղինակի մասին
  • Ռոդարին  մի քիչ կատակի ձևով  ,որը ունի փոխաբերական իմաստ ,կարևոր  խոսք է ասում։

2.Մուկը, որը կատուներ էր ուտում

  • Հավանած գեղեցիկ մտքեր
  • Օ՜, ձերդ մեծություն, ընդամենը մի քանի անգամ… Եվ հավատացնում եմ ձեզ, ձերդ պայծառափայլություն, միայն և միայն ինքնազարգացման համար:

    -Դե իհարկե, ի միջի այլոց ես էլ շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի՞ թվում, որ բացի գրքային իմաստությունից կա նաև մի ուրիշ իմաստություն՝ կյանքի իմաստությունը: Քո տարիքում ժամանակն է իմանալու, որ կյանքում կան ոչ միայն թղթի վրա նկարված կատուներ, և ամեն մի փիղ չի համաձայնվի, որ նրան կծեն մկները:

  • Կերպարների մասին
  • Մուկը գլուխգովան էր,  մի քիչ էլ՝ խորամանկ,  իսկ կատուն՝ անխելք և  խորհուրդ  տվող։
  • Սյուժեի յուրահատկությունը
  • Չի կարելի գլուխ գովել և սուտ պատմություն հորինել։
  • Համեմատություն այլ ստեղծագործությունների կամ ֆիլմերի հետ
  • <<Թոմ և Ջերի >> մուլտֆիլմը
  • Կարծիքը ստեղծագործության և հեղինակի մասին
  • Շատ լավն  էր, և շատ եմ սիրում Ռոդարիի հեքիաթները։

3.Ձախորդ որսորդը

  • Հավանած գեղեցիկ մտքեր
  • Ջուզեպեն զննեց նայև հրացանափողը. հնարավո՞ր էր, որ այնտեղ ինչ-որ մեկը թաքնված լիներ: Հրացանափողում, իհարկե, ոչ ոք և ոչինչ չկար:
  • Կեռնեխը ավելի ոււախ սուլել՝կարծես ասելով. «Խաբեցի,խաբեցի,տարա շուկա,ծախեցի,մաստակ առա,ծամեցի, Ջուզեպեին չտվեցի»:
  • Կերպարների մասին
  • Ջուզեպեն բարի էր , խղճաց կենդանիներին։
  • Սյուժեի յուրահատկությունը
  • Որ կենդանիներին սպանել չի կարելի, նրանք էլ կենդանի  արարած են։
  • Համեմատություն այլ ստեղծագործությունների կամ ֆիլմերի հետ
  • <<Ձախորդ Փանոսը>> հեքիաթի հետ հավանաբար կհամեմատեմ:
  • Կարծիքը ստեղծագործության և հեղինակի մասին
  •  հեղինակը հետաքրքիր ձևով է մեզ  խորհուրդ է տալիս։

4.Շների երկիրը

  • Հավանած գեղեցիկ մտքեր
  • Նախվերացրե՛ք բոլոր ճաղերըայդպես պարտեզներն ավելի լավ կաճենառանց ճաղապատ ցանկապատերիԵրկրորդշներին տարե՛ք որսիայդպես ավելի լավ կզվարճանան ու ավելի սիրալիր կդառնանԵրրորդկազմակերպե՛ք մի գեղեցիկ պարահանդեսու առաջին վալսից հետոանպայման կսովորեք նորից խոսել:
  • – Պարզ է, – ասաց Ջովանինոն,- ամենածանր հիվանդը նա էով կարծում էթե ինքը լրիվ առողջ է:
  • Կերպարների մասին
  • Մարդիկ մեկուսացել էին, իսկ օտարականը ՝ խելացի։
  • Սյուժեի յուրահատկությունը
  • Որ մարդիկ պետք է շատ շփվեն իրար հետ , շփվեն առանց ցանկապատի, և կենդանիներն էլ  վանդակում փակված չլինեն։
  • Համեմատություն այլ ստեղծագործությունների կամ ֆիլմերի հետ
  • Ես չեմ կարող համեմատել այլ հեքիաթի հետ, բայց մեր դպրոցը  այս միտքը արեց, և մենք հիմա ունենք առանց ճաղերի  դպրոց։
  • Կարծիքը ստեղծագործության և հեղինակի մասին
  • Շատ լավն էր ու ուրախ եմ ,որ մեր դպրոցը   անցանկապատ է։
Posted in Գրականություն 10, նախագծեր

Ընտանեկան ընթերցումներ

Համո Սահյան

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

 

 

ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել։

 

 

Posted in Բնագիտություն

Ապրիլ 13-17

1.Ո՞ր բույսեր են կոչվում ծաղկավոր: Ի՞նչ օրինակներ գիտեք:

Այն բույսեր որոնք ունեն ծաղիկ կոչվում են ծաղկավոր բույսեր։Օրինակ ՝ տանձենի,  խնձորենի, ծիրանենի
2. Ի՞նչ են օրգանները: Բույսերի ի՞նչ օրգաններ կարող եք թվարկել

Օրգանը մարմնի մի մասն է, որը ունի իր ձևը, կառուցվածքը և տեղը։ Բույսը ունի վեգետատիվ և գեներատիվ օրգաններ։Վեգետատիվը արմատը և ընձյուղն է, իսկ գեներատիվը սերմ , ծաղիկ, պտուղ։

3. Ի՞նչ է արմատը, ի՞նչ գործառույթ է կատարում բույսի օրգանիզմում:

Արմատը բույսը  ամրացնում է հողին և  հողից ջուրը ու սնունդը   հասցնում է բույսի բոլոր բջիջներին։

4. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում բույսերի արմատները:

Բույսի որոշ արմատների գլխավորն է զարգացած, իսկ որոշների մոտ կողմնային արմատներն են զարգացած,որոշ բույսի արմատներ դառնում են արմատապտուղներ, ոնց որ գազարը, կարտոֆիլը։

5. Ինչպիսի՞ արմատային համակարգեր կան բույսերում: Ինչո՞վ են
դրանք միմյանցից տարբերվում:

Կան առանցքային և փնջաձև արմատային համակարգ։Առանցքային արմատում գլխավոր արմատը  լավ զարգացած է։

6. Փորձե՛ք որոշել, թե ինչպիսի՞ արմատային համակարգ ունեն ձեր
շրջապատի ծանոթ բույսերը:

Փնջաձև արմատային համակարգ ունեն սոխ , սխտոր, կանաչի , ցորեն

Առանցքային արմատային համակարգ ունեն– լոբի, վարունգ, խնձորենի

armat