Posted in Գրականություն 10

Իրականությունից հեքիաթ գնալու ճանապարհները

Ես ընտրել եմ այս թեման, քանի որ իմ կյանքում շատ դժվար եղավ  այն պահը ,երբ ես հեքիաթից անցա իրականություն։ Երբ փոքր էի, հավատում էի, որ կենդանիները խոսում են, ինձ հասկանում են, որ ատամի փերին իսկապես իմ բարձի տակ ոսկեդրամը դրել էր։ Հավատում էի,որ Ձմեռ Պապիկը կար և միշտ գալիս էր մեր տուն և իմ լցրած բաժակով կաթը խմում էր ու խմորեղենը ուտում էր,ու եթե մենք տանը չէինք լինում, ինձ համար նամակ էր գրած լինում, որտեղ ասում էր,որ նվերս կբերի այնտեղ, որտեղ ես այդ պահին էի լինում։ Այդ նամակները հիմա կաn ։ Ես չեմ ուզում ,որ իմ կյանքում հեքիաթը ավարտվի, ուզում եմ` հոգուս  մեջ միշտ երեխա մնամ, որ ավելի ուրախ լինի։