Posted in Հայոց լեզու 10

Գործնական աշխատանք 17.09.22

Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը: Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովհանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գաճաճ թվացող բնակիչներին: Արծիվը՝ բարձրաբերդ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.
— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներդ էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,- բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:
— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

Continue reading “Գործնական աշխատանք 17.09.22”
Posted in Գրականություն 10

Կարդալ Վ. Սարոյանի «Կարճ պատմվածքները»

Կարդալ Վ. Սարոյանի «Կարճ պատմվածքները»  վերլուծել դրանցից մեկը։

Դուր եկած հատվածները դո՛ւրս գրիր:

Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ այս բախ­տին ենք ար­ժա­նա­ցել ի հե­ճուկս սոս­կա­լի ան­հա­վա­նա­կա­նու­թյան, մի­լի­ար­դից, հա­վա­նա­բար, առն­վազն մե­կը, և ահա հայտն­վում ենք, ամե­նա­քի­չը ամեն մեկս իր փոք­րիկ դեմ­քով և սե­փա­կան մոր և սե­փա­կան հոր և սե­փա­կան ցե­ղի մնա­ցած ան­դամ­նե­րի հետ սե­փա­կան կա­պե­րով:

Բառային աշխատանք

Հերոսի մասին  գրի՛ր կարծիք. ինչպիսի՞ն է` արդարացնո՞ւմ ես, հավանո՞ւմ ես, մեղադրո՞ւմ ես….

Այստեղ չկար հերոս: Այստեղ ավելի շատ կոչ էր Սարոյանի կողմից մեզ: Նա դիմում էր մեզ բոլորիս:Ուզում էր մեզ ասել,որ մեր ապա­գան Հայաստանում է՝ մեր լեռ­նոտ, մեր ցա­մաք երկ­րա­մա­սում և մենք միշտ կանք ոի կլինենք։

Continue reading “Կարդալ Վ. Սարոյանի «Կարճ պատմվածքները»
Posted in Գրականություն 10

Նադեր  Էբրահիմի « Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ»

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:

Continue reading Նադեր  Էբրահիմի « Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ»