Posted in Կենսաբանություն

Դաս 3

Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ

Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը։ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում: Բջջում կան երկու տեսակի նուկլեինաթթուներ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ)։ ԴՆԹ-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջը ոլորված թելեր՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկլեոտիդները։ Այն ունի բացառիկ մեծ մոլեկուլային զանգված։ Նուկլեոտիդը միացություն է՝ կազմված երեք նյութից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից։ Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության ապահովումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը։

Continue reading “Դաս 3”
Posted in Անգլերեն 10

September 23


Homework
Translate these words and expressions into English finding their equivalents in Unit 1 of the Destination B1 textbook

օգտակար խորհուրդ-useful advice

մշտական-permanent
ժամանակավոր-temporary
հուշում-hint
վեր կենալ-stand up
արագ պատրաստվող սնունդ-fast foot
երկրորդ, կեսօրյա նախաճաշ-
second, half-day breakfast
գնալ մարզասրահ-go to the gym
ֆիլմ դիտել-to watch a film
ցնցուղ ընդունել-take a shower
բարձրակարգ երաժիշտ-top musician
սովորել շատ տարիներ-
studied for many years

Continue reading “September 23”
Posted in Uncategorized

Պարյուր Սևակ–Կոմիտաս

Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում:

****
Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:
Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ:

****
Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի:
Ե’վ ակոսն ու խորունկ առն ես,
Ե’վ մատնընտիր սերմը նրա,
Ե’վ խոստումը գալիք բերքի…
Ե’վ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր՝
Շտկըվել է և բար տվել…
ՈՒ… մեր դարդը իրար տվել…
Ե’վ հայրենի այն ծիծառը,
Որ հավիտյան բույն է դրել
Մեր հոգու մեջ,
Մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների
ՈՒ մեր երկնի գմբեթի տակ…
Դու՝ մեր տավիղ,
Եվ քո լարը
Մինչև անգամ և հատվելիս
Հայերեն է նորից ճնգում:
Դու՝ մեր սրտի ձայնալարը,
Մինչև անգամ վհատվելիս
Հայերեն ես դարձյալ տնքում…
Դու ես քարը
Եվ սրբատաշ մեր պատշարը,
Հացը օրվա
Եվ նեղ ժամի մեր պաշարը,
Մեր փակ հոգին, բաց աշխարհը,
Սրբագործված մեր նշխարը
Եվ մեր ճարը՝
Օտարամուտ աղտի դիմաց.
Խնկածավալ մեր տաճարը՝
Օտարահոտ ախտի դիմաց.
Վերադարձի մեր պատճառը՝
Մեր հարկադիր գաղթի դիմաց.
Համահավաք մեր հանճարը՝
Ազգասըփյուռ բախտի դիմաց.
Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
ՈՒ բյուրակյան ակունքն ես մեր,
Մեր արնոտված հավքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան յարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա’զը-նոտա’ն-ձայնատա’ռը,
Ձայնասըփյուռը կենդանի
ՈՒ ձայների թանգարանը –
Մեր հայկական երգարանը…

Posted in Հանրահաշիվ 10

26.09.2022թ    ինքնուրույն աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,  հանրահաշիվ

26.09.2022թ    ինքնուրույն աշխատանք
1․ Բարձրացրեք քառակուսի.

1. (m+n)^2=m2+2mn+n2

2. (2 -a)^2=a2-4a+4

3. (x+5)^2=x2+10x+25

4. (5z+t)^2=t2+10tz+25z2


2. լուծի՛ր հավասարումը 

ա․ x+16=30
x = 30 – 16
x = 14

բ)34 – x = 16
-x = 16-34

-x=-18
x = 18

գ)․x^2-16=0

x2 = 16
x = 4
դ)x^2+25=0 

x2 = -25

ե) x^2-4x=0

x(x – 4) = 0

x – 4 = 0  x = 4

  x^2+6x=0

x(x + 6) = 0

x + 6 = 0    x = -6


3.Լուծի՛ր լրիրվ քառակուսային հավասարումը 

x2 – 4x + 5 = 0

a=1 b=-4 c=5
D = b2 
-4ac=16-20=-4

x^-6x+5=0 

D = b2 – 4ac = 36 – 20 = 16
x1 = (6 + 4) / 2 = 5
x2 = (6 – 4) / 2 = 1


4.3. 3, 4, 5, 6 թվանշաններից յուրաքանչյուրը մեկական անգամ օգտագործելով՝ կազմիր 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ քառանիշ թիվը։